ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ դեպքի վիրահատություն՝ ոչ բաց վիրահատական ճանապարհով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էրեբունի ԲԿ-ում կատարվել է հազվադեպ հանդիպող հիվանդության՝ Ցենկերի դիվերտիկուլի վիրահատություն՝ էնդոսկոպիկ եղանակով: 50-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր դիմել՝ գանգատվելով կերակրափողի հատվածում մշտական տհաճ զգացողությունից, կլման ակտի դժվարությունից, բերանում տհաճ հոտից և Մոսկվայում արդեն իսկ ախտորոշվել էր Ցենկերի դիվերտիկուլ:

Ինչպես տեղեկացնում է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, հիվանդին ընդունել է վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը: Կատարվել է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա և կերակրափողի ռենտգեն հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է հիվանդության առկայությունը: Ցենկերի դիվերտիկուլը հազվադեպ հանդիպող հիվանդություն է և հանդիպում է աղեստամոքսային տրակտի դիվերտիկուլների 1,5 տոկոսի դեպքում միայն:

Ցենկերի դիվերտիկուլը կերակրափողի սկզբնամասում՝ կլման ակտի անցուղիների շրջանում լորձաթաղանթի լայնացումն ու արտափքումն է։ Սնունդը կուլ տալու ժամանակ կերակրափողում ճնշումը մեծանում է և սննդային գնդիկը շարժում է դեպի դիվերտիկուլ։

Մինչ վերջին տարիները նման դեպքերում աշխարհում կատարվում էր կերակրափողի բաց վիրահատություն, ինչը ենթադրում է ոչ միայն վիրահատական, այլև հետվիրահատական հնարավոր բարդություններ և ռիսկեր: «էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը ընտրել է բուժման ամենաարդյունավետ տարբերակը, որն այժմ կիրառվում է աշխարհի առաջատար երկրներում:

Կատարվել է էնդոսկոպիկ վիրահատություն` Z-POEM պերօրալ էզոկարդիոմետրիա: Վիրահատության ոչ բաց՝ էնդոսկոպիկ եղանակը թույլ է տալիս նվազագույնի հասցնել թե միջամտության տևողությունը, թե ռիսկերը: Արդյունքում սնունդն այլևս չի հայտնվում դիվերկուլիտի խոռոչում, այլ անցնում է կերկրափողով։ Հիվանդը բժշկական կենտրոնից դուրս է գրվել վիրահատության հենց հաջորդ օրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular