ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երազների 7 ամենատարածված տեսակները և դրանց նշանակությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Յան Ուոլլասն իր հիվանդների երազները մեկնաբանել է 30 տարի շարունակ։ Բոլոր երազների շարքում նա առանձնացրել է ամենատարածվածները և բացատրել, թե ինչ են դրանք նշանակում։

1. Անկում։ Սա հաճախ մեկնաբանվում է որպես կտրուկ բացասական փոփոխություններ կյանքում, կյանքի ճիշտ ուղու, սեփական իդեալների և սկզբունքների կորուստ։ Այս երազը նաև կարող է նշանակել հավատ միայն ինքդ քո նկատմամբ։

2. Դատարկ սենյակում գտնվելը։ Ընդհանրապես երազում սենյակը խորհրդանշում է անձին։ Դատարկ սենյակը կարող է խորհրդանշել հոգեկան դատարկությունը։ Անհրաժեշտ է մոտակա օրերը նվիրել հանգստին, ընկերների հետ շփվելուն և զվարճանքներին։ Այս երազը կարող է մեկնաբանվել նաև որպես ֆինանսական դժվարություններ, հիասթափություն, ուժեղ հոգնածություն։ Այս երազն ունի նաև այլ բացատրություն, որը հազվադեպ է հանդիպում՝ դատարկ սենյակը կարող է տաղանդի խորհրդանիշ լինել, որը դուք ինքներդ դեռևս չեք բացահայտել և որը բազմաթիվ հաջողություններ կբերի։

3. Թռիչք։ Սովորաբար այս երազը դրական նշանակություն ունի և խորհրդանշում է ազատությունը։ Դրանք ավետում են երջանկության, հարստության, հոգեկան հանգստության մասին։ Սակայն, կախված այն վայրից, ուր ընկնում եք, օրվա ժամից և զգացողություններից, երազի նշանակությունը կարող է փոխվել, նույնիսկ խոսել կյանքի համար առկա վտանգի մասին։

4. Մերկություն հասարակական վայրում։ Որպես կանոն՝ մեկնաբանվում է որպես անպաշտպանություն, սուտը բացահայտելուց վախ կամ պարզապես անինքնավստահություն։ Դրական իմաստով այս երազը հազվադեպ է մեկնաբանվում՝ մտքերն արտահայտելու ազատությունից մինչև ուշադրություն գրավելու ցանկություն, դատարկ վախեր։

5. Ատամների կորուստ։ Երազում ատամները հաճախ խորհրդանշում են մեր ամրությունն ու կենսական ուժը։ Այդ պատճառով էլ դրանց կորուստն ասոցիացվում է բացասական իրադարձությունների հետ։ Այսպիսի երազը կարող է խոսել նաև կյանքում կտրուկ փոփոխությունների մասին, որոնց դուք դեռևս պատրաստ չեք։ Երազի նշանակությունը նաև կախված է այն հանգամանքից՝ արդյո՞ք ատամը կորցնելու պահին ցավ զգացել եք, թե՞ ոչ, այն արնահոսե՞լ է, թե՞ ոչ։ Սակայն գրեթե բոլոր դեպքերում ատամների կորուստը համարվում է ոչ լավագույն ժամանակների մոտենալու լուր։

6. Հետապնդում։ Որպես կանոն՝ այս երազը մեկնաբանվում է որպես իրական անհաջողությունների լուր։ Այն կարող է նշանակել վախ լուրջ խնդրից կամ ուշադրության կենտրոնում հայտնվելու հնարավորություննից։

7. Տրանսպորտային միջոցի կառավարման նկատմամբ հսկողության կորուստ։Երազում տրանսպորտային միջոցը մի քանի մեկնաբանություն ունի. այն կարող է խորհրդանշել մարդու կյանքն ընդհանուր առմամբ և մասնավորապես հաջողության հասնելու ընդունակությունը։ Եթե այսպիսի երազներ եք տեսնում, դա կարող է նշանակել, որ չի բավարարում անհրաժեշտ վերահսկողությունը ձեր կյանքի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ այս երազը չի խոսում խնդիրների մասին, այլ խորհրդանշում է մարդու ներքին վիճակը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular