Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ծխախոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես շատերը կարծում են Կոլումբոսն է ծխախոտը Ամերիկայից բերել Եվրոպա: Բայց շատ քչերը գիտեն, որ ծխախոտը պատկանում է բույսերի այն ընտանիքին, որին պատկանում են պղպեղ և կարտոֆիլը, որոնք ևս բերվել են Նոր աշխարհից: Ծխախոտը հազարամյակիների պատմություն ունի: Համաձայն Հյուսիսային Ամերիկայի հնդիկների լեգենդների ծխախոտը աճելվել է դեռևս մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում: Արդեն 1-ին դարում բացի ծխելուց, այն օգտագործվել է որպես դեղամիջոց, ինչպես նաև նաև կրոնական նպատակներով: Ծխախոտը օգտագործել են ցավը թեթևացնելու համար: Հին հնդկացիները հավատում էին, որ ծխախոտի ծուխը կախարդական ուժ ունի, և այն ներշնչելը համարժեք է Աստծո հետ խոսելուն: Ծխախոտը աշխարհին անհայտ է մնացել մինչև Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը: Ըստ մի վարկածի «ծխախոտ»՝ «Табак» անվանումը գալիս է Տաբագո կղզու անունից: Երբ Կոլումբոսի արշավախումբը ափ է իջել Ամերիկայում, ճանապարհորդները տեսել են, որ հնդկացիները ծեսերի ժամանակ ծխում են խողովակաձև ոլորած բույսի տերևներ, որն էլ անվանել են «ծխախոտ»: Հետագայում շփման ընթացքում հնդիկները Կոլումբոսին ծխախոտ են նվիրել: Հետագայում ինչպես ծխախոտի տերևները, այնպես էլ դրա սերմերը հին աշխարհ են բերվել իսպանացի և պորտուգալացի նավաստիների կողմից: Եվրոպայում իր արագ տարածմանը ծխախոտը պարտական է իր բուժիչ ունակությունների մասին լուրերին: Մարդիկ հավատալով լուրերին այն օգտագործել են և թեթև, և ծանր հիվանդությունների բուժման նպատակով: 16-րդ դարի վերջին Իռլանդիայում ստեղծվել է Եվրոպայում ծխախոտի առաջին պլանտացիան: Իսկ որոշ ժամանակ անց դրա սեփականատեր անգլիացի Ուոլթ Ռեյլին, որը նաև նավագնաց էր և համապատասխանաբար մոլի ծխող պլանտացիաներ է հիմնում նաև այլ երկրներում: Ամերիկայում հիմնած նրա պլանտացիաներից մեկը կոչվում էր «Վիրջինիա»: Հետագայում ի պատիվ այդ պլանտացիայի այդպես է անվանվել ծխախոտի այն տեսակը, որը ամենամեծ տարածումն է գտել աշխարհում: Այդ ժամանակներում ծխախոտը այնքան ժողովրդական էր դարձել, որ անգամ գործարքներ կնքելիս երբեմն օգտագործվում էր որպես վճարման միավոր: 1611 թվականին մեկ այլ անգլիացի Ջոն Ռոլֆը ևս հիմնել է ծխախոտի պլանտացիա ներկայիս Վիրջինիա նահանգի տարածքում և սկսում է ծխախոտ արտահանել Անգլիա: Հաջող բիզնեսը ստիպում է նրան հաստատվել Ամերիկայում, և հետագայում ամուսնալ հնդկական ցեղերից մեկի առաջնորդի դստեր հետ: Ծխախոտի ամենահին ընկերությունը համարվում է «P. Lorillard»-ը: Այս ընկերությունը, որը հիմնադրել է Պիեռ Լորիլլարդը սկսել է գործել Նյու Յորքում 1760 թվականից: 19-րդ դարի կեսերին ստեղծվել են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են «Philip Morris»-ը, «J.E. Liggett & Brother»-ը: Ծխախոտի մասսայականացման մեջ մեծ դերակատարում է ունեցել «R.J. Reynolds» ընկերության «Քեմել» ապրանքանիշը, որը ստեղծվել է 1913 թվականին: Հաջորդ տասը տարիների ընթացքում այն գրավել է ԱՄՆ-ի ծխախոտի շուկայի գրեթե կեսը: Նույն ժամանակ «Philip Morris»-ը շուկա է մտցրել իր հանրահայտ «Marlboro»-ն՝ թիրախավորելով հիմնականում կանանց: 1939 թվականին ամերիկյան շուկա է մտել նոր խաղացող՝ «Pall Mall»-ը: Ծխախոտը այնքան հաջող էր ստացվել, որ հեշտությամբ զբաղեցրել է առաջատարի դիրք: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծխախոտը կազմել է զինվորների օրապահիկի պարտադիր մասը: Հարկ է նշել, որ ծխախոտը ճակատ առաքվել է անվճար, իսկ արտադրողները իրենց օգուտները ստացել են ավելի ուշ, երբ պատերազմից հետո հսկայական թվով ծխող զինվորներ վերադարձել են տուն: Աշխարհում ծխախոտի ժողովրդականացման գագաթնակետն էր սպառողական ապրանքների շարքում Marlboro ապրանքանիշի առաջին տեղը գրավել, որը առաջ էր անցել անգամ այնպիսի հսկայից, ինչպիսին Coca Cola- ն է: 19-րդ դարի առաջին կեսերից գիտնականները սկսել են ուսումնասիրելու ծխախոտի հատկությունները և դրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, որի արդյունքում հայտանբերվել է նիկոտինը և նրա բացասական ազդեցությունը առողջության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը