ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ մենք փորձում ենք ներկայանալ որպես պետություն, այդ դեպքում մեզ հետ հաշվի են նստում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվա այցից առաջ Երևանում Զասի հետ հանդիպմանը բավականին կոշտ հայտարարություններ հնչեցրեց: Մասնավորապես նա նշել էր. «Մեր համբերությունը նույնպես անսպառ չէ և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

Անդրադռնալով Արշակ Կարապետյանի հայտարարությանը` քաղաքագետը ասաց․ «Արշակ Կարապետյանի հայտարարությունը հետևեց ՀԱՊԿ-ի կողմից ամիսներ շարունակ անգործությանը: Քանի որ մենք դաշնակցային հարաբերություններում իրավունքի շրջանակում մնացինք, սա կարծես թե նախազգուշացում էր, որ եթե ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանի շահերը, Հայաստանը դիտարկելու է այդ թվում նաև այլընտրանքային տարբերակներ: Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը դրան էր ուղղված: Իհարկե մենք չպետք է թույլ տայինք, որ նրանք գային և տեղակայվեին մեր տարածքում, բայց կարևորը, որ հիմա դա ասվեց պաշտպանության նախարարի մակարդակով: Դրան էլ հետևեց արդեն Զասի հայտարարությունը, որը վտանգ տեսավ մեր սահմաններին: Սա ցույց է տալիս, որ երբ մենք փորձում ենք ներկայանալ որպես պետություն, այդ դեպքում մեզ հետ հաշվի են նստում, այդ թվում նաև՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Սա թերևս Մոսկվայում Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից առաջ դիրքորոշման արտահայտում էր, և ես կարծում եմ, որ եթե ՀԱՊԿ-ը հետևություններ չանի այդ իմաստով, Հայաստանը բացեիբաց հայտարարեց, որ ինքն իրավունք ունի միջազգային իրավունքի շրջանակներում օգտագործել իր ողջ զինանոցը, և որպես այդպիսին կհամարեն նաև այլընտրանքային տարբերակների դիտարկումը, որովհետև Ֆրանսիայի կողմից մենք վստահաբար ունեցել ենք պաշտպանության ոլորտում աջակցության առաջարկ»։ Հարցին թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշակի քայլեր կկատարի Հայաստանի անվտանգության հետ կապված Էմիլ Օրդուխանյանը պատասխանել է․ «Ո՛չ, ես մնում եմ այն կարծիքին, որ ՀԱՊԿ-ը գործնականում իրենից ոչինչ չի ներկայացնում, որովհետև ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմավարական իմաստով այնքան հակասություններ կան, որ այդ կառույցը երբեք չի կարող լինել կուռ, միասնական, ռազմավարական: Այդ թվում ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ում կան պետություններ, որոնք իրենց ռազմավարությամբ շատ ավելի թյուրքական տրամաբանության մեջ են տեղավորվում, քան Հայաստանի, Բելառուսի կամ Ռուսաստանի հետ համատեղելի շահերի իմաստով: Այնպես որ, սա ֆորմալ կառույց է, գուցե փորձում են այսպիսի քայլերով փրկել ՀԱՊԿ-ի դեմքը, բայց, միևնույն է, ինքը ֆունկցիոնալությունից դուրս է, և դա հասկանում են բոլորը՝ թե՛ ՀԱՊԿ անդամ հանդիսացող, թե անդամ չհանդիսացող պետությունները»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular