ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը բացահայտ ցույց է տալիս, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն իրենց համար կարմիր գիծ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երկու պետություններից էլ պաշտոնական հաղորդագրություններ տարածվեցին, որոնցում շեշտադրված էին հայ-իրանական հարաբերություններում այն բոլոր կարևորագույն հանգույցները, որոնց վերաբերյալ ահազանգում են իրանագետները՝ գոնե վերջին երեք տարիների ընթացքում։ Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Անդրադառնալով կայացած հանդիպմանը` Վարդան Ոսկանյանը ասել է․ «Իրանական կողմը շահագրգռված է Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործմամբ։ Գիտենք, որ այդ գոտին շահագործվել է, բայց այս իշխանության ժամանակ չի աշխատել բնականոն հունով։ Այս իշխանության ժամանակ եղան հրապարակումներ կոռուպցիոն գործարքների մասին, բայց դրանք այդպես էլ չբացահայտվեցին։ Հիմա Իրանը շեշտել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու կարևորությունը և հատկապես ընդգծել Հայաստանի կարևորությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության այն կարևորագույն օղակ, որի հետ Իրանը պատրաստվում է աշխատել։ Մյուս կարևոր խնդիրը Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցին հայկական կողմի մասնակցության հարցն է։ Իրանական կողմը կրկին փաստել է իր շահագրգռվածությունն այդ ծրագրերին իր մասնակցության հարցում։ Իմ նշած այս երկու ծրագրերն ունեն ոչ միայն տնտեսական, այլ նաև արդեն անվտանգային լրջագույն բաղադրիչ, հետևաբար՝ Իրանը փորձում է Հայաստանի հետ ցամաքային կապն ամուր պահել ու զարգացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անվտանգային հարցերը լուծել»։

Իրանագետն ասաց, որ Հայաստանում, ի պատասխան իրանական կողմի այս ազդակներին, պետք է լինեն այնպիսի որոշում կայացնողներ, որոնք գոնե ունակ են ընկալելու ու ճանաչելու Իրանը ներսից։

«Ակնհայտ է, որ իրանցիները, ոչ պակաս քան հայաստանցիները շահագրգռված են նաև, որ Սյունիքում որևէ միջանցք գոյություն չունենա և ուզում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, գուցե գաղտնի գործընթացները, խեղդել իրենց բնում՝ խանձարուրի մեջ, որովհետև «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի իրականացման դեպքում Իրան-Հայաստան ցամաքային կապը կկտրվի։ Իրանցիների համար Հայաստանի հետ այդ ցամաքային կապն այնքան կարևոր է, որ նրանք բացահայտ ասում են, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն իրենց համար կարմիր գիծ է։ Իսկ եթե մենք խնդիրներին նայում ենք Թեհրանից, ապա տեսնում ենք, որ այս տարածաշրջանում արդեն իսկ գոյացել է ադրբեջանաթուրքական միասնական քաղաքական, ռազմական, տնտեսական տարածք և դրանով Իրանի համար ալընտրանքները դեպի հյուսիս կրճատվել են, ուստի այժմ Սյունիքն ու Հայաստանը Իրանի համար դարձել են առաջանահերթություն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular