Հարյուրավոր աֆղան ուժայիններ են հանձնվել թալիբներին. AFP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի անվտանգության ուժերի հարյուրավոր աշխատակիցներ են հանձնվել «Թալիբան» շարժման զինյալներին: Այդ մասին օգոստոսի 11-ին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղի մի պետական պաշտոնյայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր առավոտյան հարյուրավոր զինվորներ, ոստիկաններ և դիմադրության ուժերի անդամներ, որոնք գտնվում էին օդանավակայանում (Քունդուզի նահանգ), հանձնվել են թալիբներին իրենց ամբողջ հանդերձանքով»,- AFP-ին պատմել է նահանգի խորհրդի անդամը:
Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել է Աֆղանստանի Փաժվոք գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, թալիբները վերահսկում են երկրի ինը հյուսիսային նահանգներից յոթի կենտրոնները: Կառավարական ուժերի մոտ են մնացել Մազարի Շարիֆը և Մեյմենեն՝ համապատասխանաբար Բալխի և Ֆարյաբի նահանգների կենտրոնները: