ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արծրուն Հովհաննիսյան. «Ես մինչեւ այսօր տեղեկություն չունեմ, թե այդ ձայնագրությունները որտեղից էին հայտնվում».Առավոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արցախյան 44-օրյա պատերազմի մասին հաղորդումների երկրորդ մասում նշում է, թե դրանք չեն ծառայելու ներկայիս վատ, մեղադրանքների տոնին: «Շատ է խոսվում, թե պատերազմի ընթացքում եղել է ավելորդ օպտիմիզմ, եւ մարդիկ հավատացել են, թե ամեն ինչ իդեալական վիճակում է: Իհարկե, դա այդպես չի եղել, չնայած դրան, որ պատերազմի առաջին 10 օրը, կարծում եմ, որեւէ մեկը չէր կասկածում, որ ամեն ինչ շատ արագ է ավարտվելու ու մեր հաղթանակով: Եվ այդ պահին, այո, կար բավականին բարձր օպտիմիզմի դոզա: Բայց դա միայն իմ կողմից չէր, դա բոլորի կողմից էր, ովքեր նյուզմեյքեր էին եւ ում կարդում էին: Հետո այդ տոնը բավականին թուլացել է, իջել, իսկ պատերազմի վերջին 10-12 օրերի ընթացքում ընդհանրապես այսպիսի միտում չկար: Իմ համար, օրինակ, շատ տարօրինակ բաներ տեղի ունեցան, որոնք մինչեւ այսօր չեմ կարողանում գտնել, չնայած, ես այդ ուղղությամբ բրիֆինգի ժամանակ զգուշացնում էի, որ անիմաստ օպտիմիզմների ծայրահեղության մեջ պետք չի ընկնել եւ ոչ էլ՝ ծայրահեղ ընկճախտի մեջ: Օրինակ, ոչ պաշտոնական հոսքերով հաճախ հայտնվում էին արցախյան բարբառով հեռախոսազրույցներ, որտեղ խոսվում էր, որ մենք իբր արդեն հասել ենք Գետաշեն, հարձակվում ենք, որ հյուսիսային ուղղությամբ մեր վիճակը լավ է, հարձակման ենք անցել եւ այլն եւ այլն: Դրանք տեղեկատվական կենտրոնի հետ ոչ մի կապ չունեն եւ ես մինչեւ այսօր տեղեկություն չունեմ, թե այդ ձայնագրությունները որտեղից էին հայտնվում: Բնականաբար, մարդիկ չեն խորանալու, թե այդ ամեն ինչը Արծրուն Հովհաննիսյանի հետ կապ ունի, թե չունի: Եվ այդ ավելորդ պոզիտիվի դոզան եւս, կոպիտ ասած, դիտարկվում է որպես ընդհանուր քարոզչության էլեմենտ: Բայց ոչ ես եւ որքան գիտեմ ՊՈԱԿ-ը տեղյակ չեն դրանից: Ես սկզբում չէի հավատում ինձ հասնող այն տեղեկատվությանը, թե հատուկ մարդիկ կան, որոնք քայքայիչ գործողություններ են ծավալում ու շատ կեղտոտ բան են կատարում՝ քաղաքականացնելով, որ հողերը ծախված են, միեւնույն է, չեք կարող դիմադրել: Ու շատ-շատ գյուղերի դիմադրությունը էդպես կոտրվում էր»,-ասում է նա:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular