Նիժնի Նովգորոդում բացվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAif.ru-ն գրում է, որ օգոստոսի 5 -ին, իր անունը կրող մանկական արվեստի դպրոցի հարակից այգում բացվել է խորհրդային կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանը: Այդ մասին հայտնել է քաղաքի վարչության մամուլի ծառայությունը: Բրոնզե կիսանդրու քանդակագործը Հայաստանի վաստակավոր արտիստ, ՅՈւՆԵՍԿՕ -ի ժողովրդական դաշնության անդամ Միքայել Սողոյանն է: «Արամ Իլյիչի կերպարը շատ թանկ է ինձ և շատ արվեստագետների համար, ովքեր առնչվել են նրա կատարողական արվեստի հետ», - կիսվել է նկարիչը:
Արվեստի դպրոցի փոխտնօրեն Սվետլանա Իսաևայի խոսքով, Խաչատրյանի երաժշտությունը ոգեշնչման և անձնական մոտիվացիայի աղբյուր է բազմաթիվ ստեղծագործող անհատների համար: «Նա ծագում է պարզ ընտանիքից և արդեն մեծ տարիքում է դիմել երաժշտությանը: Սա ուսանելի օրինակ է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար, և նրա երաժշտությունն ինքնին էներգիայի աղբյուր է, պայծառ արև, հայկական պայծառ ակորդներ», - ավելացրել է փոխտնօրենը:
Նիժնի Նովգորոդի ղեկավար Յուրի Շալաբաևը հայտարարել է, որ շուտով կավարտվի տեղադրված կիսանդրու շրջակայքի բարեկարգումը. բույսեր կտնկվեն և լուսավորություն կտեղադրվի:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին նվիրաբերվել է Նիժնի Նովգորոդ քաղաքին իր 800 -ամյակի կապակցությամբ հովանավոր Արմեն Սադգյանի կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը