Վիվառո – Իրական հաղթանակների պատմություն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԾանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս 105կգ քաշային կարգում, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Պոկում վարժությունում Սիմոնը 182 կգ-ով արժանացել է նաև փոքր արծաթի, իսկ հրումում նրա 200 կգ-ն երրորդ ցուցանիշն էր: Երկամարտում վաստակելով 402 կգ՝ Սիմոն Մարտիրոսյանը ընդամենը մեկ կիլոգրամով ետ մնաց չեմպիոնից ու արծաթե մրցանակակրից: Ավելացնենք, որ Պատանեկան Օլիմպիական խաղերի հայ չեմպիոնը ծնունդով Էջմիածին քաղաքից է:
Տեսանյութը՝ այստեղ