Ծանոթ ու միարժամանակ անհայտ … հարսանեական մատանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմուսնության ժամանակ հարսանեկան՝ ամուսնական մատանիներ փոխանակելու ավանդույթը այնպես է մտել կյանք, որ մարդիկ անգամ չեն էլ մտածում, թե ինչու է անհրաժեշտ իրականացնել դա: Մատանիները ընկալվում են որպես հարսանիքի պարտադիր բաղադրիչ: Իրականում ինչու է առաջացել այդպիսի ավանդույթ, և դրանով ինչ են ի նկատի ունեցել մեր նախնիները: Նախ պետք ճշտել, երբ են հայտնվել առաջին մատանիները: Հաստատված է, որ առաջին անգամ մատանիներ հայտնվել են Հին Եգիպտոսում: Փարավոնները կրել են դրանք և օգտագործել որպես կնիք, այսինքն այն հանդիսանում էր իրենց կամքի հաստատում: Որոշ ժամանակ անց հարուստ եգիպտացիները ևս սկսել են օգտագործել ոսկե մատանիներ որպես զարդարանք, իսկ նրանք, ովքեր հարուստ չէին ստիպված ապակուց կամ կավից պատրաստված մատանիներ են կրել:
Այս զարդերը պատրաստվել են նաև բրոնզից և արծաթից: Հին Հռոմում մարդու մատի մատանիով կարելի էր որոշել, թե որ դասին է պատկանում այն կրողը: Ոսկե զարդեր թույլատրվում էր կրել միայն վերին դասի ներկայացուցիչներին: Սովորական քաղաքացիները կրել են արծաթից պատրաստված մատանիներ, իսկ ստրուկները՝ երկաթյա: Հենց այդ ժամանակ էլ առաջացել է նշանադրության ծեսը: Նշանադրության ծեսի իմաստը այն է, որ փեսացուն հարսնացուի ծնողներին է փոխանցում մետաղից պատրաստված օղակ՝ մատանի: Նմանն կերպ նա պարտավորություն է ստանձնում աջակցել այդ ընտանիքին: Այդ ժամանակներում նշանադրության ծեսը համարվել է ավելի կարևոր իրադարձություն, քան հենց բուն հարսանիքը: Պետք է նաև նշել, որ հարսանիքներ այդ ժամանակներում իրականացվում էր փոխադարձ համաձայնությամբ: Հարսանեկան մատանիներ փոխանակելը, որպես հարսանեկան արարողության պարտադիր պայման ընդունվել է ավելի ուշ՝ քրիստոնեության ընդունումից հետո: Առաջին անգամ հարսն ու փեսան սկսել են փոխանակել բրոնզից պատրաստված օղակներ 2-րդ դարի երկրորդ կեսերին: 3-րդ դարում բրոնզե մատանիները փոխարինվել են արծաթե մատանիներով: Իսկ ուղղակի հարսանեկան արարողության ժամանակ մատանիների փոխանակությունը սկսել են օգտագորվել միայն 4-րդ դարում: Ինչպես և ներկայումս է այն ժամանակ էլ ուղղափառ հավատացյալները հարսանեկան մատանին դրել են իրենց աջ ձեռքի մատի վրա, իսկ կաթոլիկները՝ ձախ: Այսօր ամուսինները մատանիներ են փոխանակում խոստանալով լինել սիրող և հավատարիմ: Հավատացյալ քրիստոնյաները կարծում են, որ հարսանեկան մատանին պետք է լինի պարզ և առանց զարդերի: Ներկայումս ամուսնության արարողության համար ամենից հաճախ հենց նման մատանիներ էլ ընտրվում են: Սակայն վերջերս նորաձևություն մեջ են մտել թանկարժեք քարերով զարդարված հարսանեկան մատանիներ: Երբեմն ապագա ամուսինները պատվիրում են հատուկ մատանիներ՝ ցանկանալով, որ դրանք լինեն եզակի: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ սիրելիի մատին դրված մատանին անկախ իր կշռից ու ադամանդի չափից, մատնանշում է մեկ բան՝ զգացմունքների անկեղծություն: Հարսանեկան մատանիների պատմությունն ներկայումս էլ շարունակվում է, ժամանակակից ոսկերչությունը ամեն տարի իր հաճախորդներին է առաջարկում ավելի ու ավելի նոր տեսակի բացառիկ մատանիներ և զարդերի այլ տեսակներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը