ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանը միաձայն որոշեց մեկ ու կես ժամ ավելի աշխատել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանին առաջարկեց հիմնական աշխատանքային օրվա ավարտին ևս մեկ լրացուցիչ նիստ գումարել` 1.5 ժամ տևողությամբ։

«Հաշվի առնելով, որ մեր քննարկումները բավական երկար են տևում, և մենք ունենք դեռ 10 հանձնաժողովների ղեկավարների ընտրություն, ես առաջարկում եմ օգտվենք 37-րդ հոդվածի 2-րդ կետի հնարավորություններից և այսօր ևս մեկ նիստ գումարենք` 1.5 ժամ տևողությամբ»,– ասաց Սիմոնյանը` իր առաջարկը դնելով քվեարկության։

 

Խորհրդարանը 68 միաձայն կողմ ձայներով ընդունեց ԱԺ խոսնակի առաջարկը։ Նիստը որոշվեց գումարել հիմնական նիստի ավարտից հետո, ժամը 18։ 30-ից մինչև 20։00-ն։

Հիշեցնենք` ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահներից խորհրդարանն առ այսօր որևէ մեկին չի ընտրել։ Առաջադրվել են միայն 3 հանձնաժողովների նախագահների թեկնածուներ. ԱԺ օգոստոսի 9-ի նիստում  «Քաղաքացիական պայմանագիրը» պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։ Օգոստոսի 10-ի նիստում «Հայաստան» խմբակցությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Հարցի քննարկումն այս պահին էլ դեռ շարունակվում է` պատգամավորների ելույթների տեսքով։

Նշենք, որ խորհրդարանը 12 հանձնաժողովների նախագահներից 9-հանձնաժողովների առաջադրման իրավունքը բաշխել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, 3-ինը՝ «Հայաստան» խմբակցությանը:

Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի պետական-իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին։

«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Տնտեսական հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի,  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular