ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովի անպտուղ բանավեճերը անհամարժեք են առկա մարտահրավերներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովն այս ամբողջ շաբաթն էլ նվիրելու է անպտուղ բանավեճերին և գզվռտոցներին՝ հաշվի չառնելով երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։ Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում խորհրդարանին հաջողվեց ընտրել միայն ԱԺ նախագահ և երեք փոխնախագահներ։ Այս շաբաթն էլ կնվիրեն հանձնաժողովների նախագահների ընտրությանը։ Երեկ կայացած նիստում քննարկել են ընդամենը երկու՝ պետաիրավական և պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Իսկ հանձնաժողովների ընդհանուր թիվը, հիշեցնենք, 12-ն է։

Ընդդիմությունն ու իշխանությունը «միահամուռ» կերպով իրար անցյալ են հիշեցնում, տասնամյակների մամուլի հրապարակումներ մեջբերում, թեկնածուների՝ նախկինում արած ու ասածն են քննարկում, իրար հասցեին ցեխարձակումներ անում։ Եվ այս գզվռտոցում կորում է ամենակարևորը՝ պետականության զգացումը։ Իսկ ամենալուրջ հարվածը ստանում է Հայաստանի ամենակարևոր պետական հաստատությունը՝ բանակը։

«Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ընդդիմությանը մեղադրում են իրենց ծառայության ժամանակ սոված մնալու մեջ, ընդդիմությունն էլ՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է պատերազմում պարտության մեջ։ Անդրանիկ Քոչարյանի թեկնածության քննարկումը երեկ և այսօր վերաճեց բանակային սննդի որակի քննարկման։ Ի վերջո, այսօր ընթացող նիստում Գեղամ Նազարյանը հորդորեց դադարեցնել այդ հարցի քննարկումը, նշեց, որ դա հարիր չէ Հայաստանի խորհրդարանին։ Նա արդարացիորեն նկատեց, թե բանակն այն հարցն է, որի շուրջ քննարկումները պետք է ընթանան դռնփակ, քննիչ հանձնաժողովի նիստում, այլ ոչ հրապարակային և նման տոնայնությամբ։ Ցավալիորեն, խորհրդարանի այս նիստերում որևէ բառ չի ասվել Հայաստանին ու Արցախին սպառնացող նոր մարտահրավերների մասին, պաշտոնների բաժանումն ավելի է կարևորվում, քան երկրի վիճակը։

Վրույր Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular