ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ կաթսա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կաթսան կերակուր եփելու կամ ջուր տաքացնելու համար նախատեսված մետաղե տարողություն է՝ աման, կերակրաման, պղինձ: «Կաթսա» բառը գալիս է ֆրանսիական «casse» բառիցից, որը թարգմանվում է որպես «փորվածք», «փոս»: Գերմաներենում «կաթսա» բառը երկար ժամանակ նշանակել է շոգեխաշման համար նախատեսված թավա: Հնում առաջին անգամ կաթսաները հայտնվել են հենց 17-րդ դարում ֆրանսիական խոհանոցներում: Այն ժամանակ դրանք պատրաստված էին բացառապես պղնձից և օգտագործվում էին կրակի վրա տաք խոհարարական կերակրատեսակներ պատրաստելու համար: Մինչ այդ մարդիկ օգտագործում էին չուգունե կամ կավե տարողություններ, որոնք սննդի ջերմային մշակում իրականացնելու համար օգտագործում էին  միայն ջեռոցում: Կաթսայի և այդ ժամանակ լայնորեն օգտագործվող խոհարարական այլ տարողությունների միջև հիմնական տարբերությունը կաթսայի մոտ բռնակների և կափարիչի առկայությունն էր: Այն ժամանակ որպես կանոն կաթսաները պատրաստվել են երկար բռնակով: Հիմա այդպիսի կաթսաները կոչվում են շոգեխաշիչներ (ռուսերեն՝ сотейник, որը իր երկար պոչով նման է թավայի, իսկ բարձր պատերով կաթսայի, մոտավորապես կարելի է համարել կաթսայից թավային անցումային իր): Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ առաջին անգամ կաթսաներ հայտնվել են 18-րդ դարի սկզբներին: 1720 թվականին Պետրոս Մեծը  սահմանել է Ծովային կանոնագիրքը, որտեղ ամրագրված է եղել նավում քանակով 12 հատ կաթսաների պարտադիր առկայությունը, որոնք իրենից պետք է ներկայացնեն 12-ից 25 սմ տրամագծով իրար մեջ մտնող տարողություններ (այսինքն ամեն չափի էլ լինեն): Ռուսաստանում առաջին կաթսաները պատրաստված էին չուգունից, իսկ որոշ ժամանակ անց հայտնվել են նաև երկաթե կաթսաններ: Այն, որ Հայաստանում կաթսային նաև պղինձ են կոչում՝ ցույց է տալիս, որ կաթսան Հայաստան է մտել ավելի շուտ ֆրանսիացիների կողմից քան ռուսների: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մինչև ռուսների գալը Հայաստանի տարածքում ֆրանսիացիներն են պղինձ արտահանել և մարդիկ կաթսաներ են պատրաստել պղնձից:

Էմալային ծածկույթով առաջին կաթսաները  հայտնվել են 19-րդ դարի սկզբին միանգամից եվրոպական մի շարք երկրներում և ձեռք են բերել մեծ տարածում: Ներկայումս կաթսաներ պատրաստելու համար ամենից հաճախ  օգտագործում են ալյումին, չժանգոտվող պողպատ, կերամիկա և հրակայուն ապակի: Այնուամենայնիվ ժամանակակից կաթսաների մեծամասնությունը ներկայումս պատրաստվում են չժանգոտվող մետաղից: Այդ նյութը ֆրանսիացիներն են հայտնաբերել 1921 թվականին: Ժամանակակից տնային տնտեսուհիները ներկայումս կաթսաների չափերի և պատրաստման  նյութի  իրենց նախապատվությունները ունեն: Պղնձե կաթսաներ հիմա շատ քիչ են օգտագործվում, քանի որ դրանք թանկ են, իսկ   օգտագործումը բարդ է: Նման կաթսաներ որպես կանոն օգտագործում են պրոֆեսիոնալ խոհարարները: Ամենաէժան կաթսաները ալյումինե կաթսաներն են, սակայն նման կաթսաներում չի կարելի օրինակ թթվային-քաղցր ուտեստներ պատրաստել, քանի որ այդ նյութերը ռեակցիայի մեջ են մտնում ալյումինի հետ: Այսօր համարվում է, որ հաստ կամ կրկնակի հատակով կաթսաները շատ ավելի լավն են, քանի որ դրանց մեջ սնունդը երբեք չի այրվում: Հանրաճանաչ են նաև Էմալապատ և տեֆլոնապատ կաթսաները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular