Իվանովոյում լուսավորել են Սուրբ Հովհաննես եկեղեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆnewsivanovo.ru-ն գրում է, որ Իվանովոյի Ստանկոստրոիտել փողոցում շարունակվում է Սուրբ Հովհաննես եկեղեցու շինարարությունը: Ներկայումս եկեղեցին ապահովվել է նաև գիշերային լուսավորվածությամբ: Աշխատանքներն իրականացվում են «Սուրբ Հովհաննեսի եկեղեցի» տեղական կրոնական կազմակերպության և Սուրբ Հայ Առաքելական եկեղեցու Նովո-Նախիջևանի թեմի նախաձեռնությամբ:
«Ավելի քան հազար տարի հայ ժողովրդի պատմությունը զարմանալի կերպով ավելի ու ավելի սերտորեն է միաձուլվել Ռուսաստանի պատմության հետ: Չնայած տարածություններին, լեռնային, միջդավանական, միջպետական խոչընդոտներին, ոչ միայն ռուս և հայ ժողովուրդներն են ընկերներ, այլ նաև ձևավորված երկու քրիստոնյա քույր եկեղեցիների բարեկամությունը մեր ժամանակներում հաստատուն կերպով ամրապնդվում է: Վելիկի Նովգորոդում 12-րդ դարում հիմնական սրբերից մեկը համարվում էր Գրիգոր Լուսավորիչը, քանի որ նրան Ռուսաստանում կոչում էին «Սուրբ Գրիգոր, Մեծ Հայքի եպիսկոպոս», որի օրոք 301 թվականին Հայաստանը աշխարհում հանդիսանալով առաջին երկիրը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն», - ասված է եկեղեցին կառուցող կազմակերպության հաղորդագրության մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը