ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առավոտ.«Սուտ է»,-բղավեց Սեյրան Օհանյանը, որին Անդրանիկ Քոչարյանը մեղադրեց «Օղակ» գործողությանը մասնակցելու մեջ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Քոչարյանին հարցրեց՝ պատերազմից հետո սահմանների պաշտպանության հարցում ի՞նչ խորհրդարանական վերահսկողություն է իրականացրել պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, որը նախկինում գլխավորել է Քոչարյանը։ Վերջինս պատասխանեց․ «Թույլ չի տվել, որ ձեր ցանկությունը՝ բանակը բերել Բաղրամյան պողոտա, իրականանա։ Դա ամենակարեւոր գործառույթն էր։ Շատերն էին դա ուզում, դուք էլ էիք ուզում, չի ստացվել։ Բանակը պետք է զբաղվի միայն մարտական խնդիրներով»։ Սեյրան Օհանյանն արձագանքեց, որ հանձնաժողովն ունի խորհրդարանական լսումներ անելու գործառույթ եւ սահմանային խնդիրների վերահսկողության հնարավորություն․ «Քանի՞ այդպիսի լսում, այց կամ հարցապնդում եք արել։ Այս հարցերի պատասխանները չկան, սակայն ԱԱԾ-ում գեներալների կոչումներ եք տալիս՝ չհասկանալով, թե նրանք համապատասխան գործառույթը կատարել են, թե ոչ»։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան հիշատակեց, որ Սեյրան Օհանյանն Արցախում ժամանակին գնդերից մեկի վաշտի հրամանատար է եղել․ «Հիշում եմ, որ այդ գունդը մասնակցել է «Կոլցո» օպերացիային»։ Սեյրան Օհանյանը տեղից ասաց, որ չի մասնակցել։ «Բացահայտ սուտ է»,-բղավեց Սեյրան Օհանյանը։ Ապա Քոչարյանն ակնարկեց, որ նաեւ Սեյրան Օհանյանի օգնությամբ ու մասնակցությամբ լսումներ կլինեն․ «Կոռուպցիայի դեմ պայքարին էլ կմասնակցեք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular