ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆրիկայում 17 միլիոնից ավելի կանայք ու աղջիկներ «ջրի ստրկության» մեջ են

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Աֆրիկայում 17 միլիոնից ավելի կանայք ու աղջիկներ հարկադրված են ջուր կրել իրենց տնտեսությունների ու ընտանիքների համար՝ հաղթահարելով տասնյակ կիլոմետրեր եւ դրա վրա օրական ծախսելով մի քանի ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գիտնականները գրում են PLoS One. հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մենք առայժմ չենք փորձել պարզել, թե ինչու են դրանով զբաղվում կանայք: Հավանաբար այն պատճառով, որ Աֆրիկայի շատ երկրներում ջուր վերցնելն ու տեղափոխելը համարվում Է ցածր կարգի աշխատանք, որը դնում են կանանց ու երեխաների վրա»,-հայտարարել Է ԱՄՆ-ի Ջորջ Վաշիգնտոնի համալսարանի աշխատակից Ջեյ Գրեմը:

Գրեմը եւ նրա գործընկերները այս եզրակացության են եկել, վերլուծելով այն տվյալները, որոնք հավաքվել Էին միջազգային բարեգործական եւ հումանիտար տարբեր առաքելությունների կողմից, որոնք ոչ վաղ անցյալում այցելել են Սահարայից հարավ ընկած երկրների տարածք: Ուսումնասիրելով, թե ինչպես են աֆրիկացիներն իրենց ապահովում ջրով, գիտնականները խիստ տագնապալի իրողություն են բացահայտել:

Պարզվել Է, որ ջրի հայթայթմամբ ու դրա կրելով զբաղվում են բացառապես կանայք ու աղջիկները, ընդ որում՝ դա բնութագրական Է եղել ինչպես Հյուսիսային Աֆրիկայի երկրների, այնպես Էլ մայրցամաքի հարավային կեսի բնակիչների համար:

Կանանց այսօրինակ «ջրի ստրկության» ամենացածր մակարդակը դիտվել Է Լիբիայում, որտեղ նման աշխատանքով զբաղված Էին մոտավորապես հավասար թվաքանակով տղամարդիկ ու թույլ սեռի ներկայացուցիչներ: Գվինեյան ծոցի երկրներում եւ Աֆրիկայի հյուսիսարեւելյան պետություններում հակառակ իրադրությունն Էր. օրինակ՝ Կոտ դ՛ Իվուարում կանանց բաժին Է ընկնում տեղափոխվող ամբողջ ջրի շուրջ 90 տոկոսը:

Համանման վիճակ Է դիտվել նաեւ երեխաների շրջանում. ջուրը կրում են հիմնականում աղջիկները, որոնց բաժին Է ընկնում այդ աշխատանքի 69 տոկոսը, այլ ոչ թե տղաները: Մի քանի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եթովպիան ու Նիգերիան, 1 միլիոնից ավելի ընտանիքների երեխաներ հարկադրված են ջուր կրել, այլ ոչ թե սովորել դպրոցում կամ զբաղվել որեւԷ այլ գործով:

Ինչպես նշում են գիտնականները, մեծ հեռավորությամբ ջրի տեղափոխումը խիստ բացասաբար Է ազդում կանանց ու երեխաների առողջության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular