ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Տեր Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տեղեկացվել է, որ մարտի 18-ին' կյանքի 90-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Եղիշե Սրբազանի մահը:

Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կիզիրյանը (ավազանի անունը' Զավեն) ծնվել է 1926 թ. հուլիսի 15-ին, Դամասկոսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ազգային Թարգմանչաց վարժարանում, փոքր տարիքից երգել է եկեղեցու դպրաց դասում:

1940 թ. Դամասկոսի Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու միջնորդությամբ ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դպրեվանք: 1944 թ. հուլիսի 11-ին, ձեռամբ Տ. Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունու, ձեռնադրվել է սարկավագ: 1947 թ., ավարտելով դպրեվանքի ուսումնառության յոթամյա շրջանը, ձեռամբ Գերաշնորհ Տ. Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1947-51 թթ. դասավանդել է դպրեվանքում և Մեսրոպյան նախակրթարանում' միաժամանակ վարելով մի շարք վարչական պաշտոններ: 1951 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթ ողիկոսի արտոնությամբ և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի հրավերով հովվական ծառայության է մեկնել ԱՄՆ:

1951-81 թթ. պաշտոնավարել է ԱՄՆ Արևելյան թեմի Նյու Յորքի Ս. Խաչ, Լիվինգստոնի Նյու Ջերսիի Ս. Աստվածածին, Մասաչուսեթս նահանգի Ուստրի Ս. Փրկիչ, Սաութֆիլդ Միչիգանի Ս. Հովհաննես, Ֆիլադելֆիայի Ուինվուտ քաղաքի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ, Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջի Ս. Երրորդություն և կարճ ժամանակով Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն եկեղեցիներում: ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից մեկ տարի ժամկետով կոչվել է Նյու Յորքի Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետի պաշտոնին:

1958թ. ապրիլին ստացել է մասնավոր վարդապետության աստիճան' ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Գալֆայանի: 1966թ. ծայրագույն վարդապետության աստիճան է ստացել ձեռամբ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանի: 1963-65թթ. ստանձնել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդությունը: Պաշտոնի հանգամանքով վարել է «Հայաստանեայց եկեղեցի» թերթի խմբագրությունը և թեմի կիրակնօրյա դպրոցների տեսչությունը: Հովվական պաշտոններին առընթեր, աշխատակցել է ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Հայ Եկեղեցու Երիտասա րդաց կազմակերպության «Արմինիան Գարդիըն» ամսաթերթին:

1961-68թթ. իր ծառայությունն է բերել ԱՄՆ Արևելյան թեմի Դպրաց դասերի ընկերակցության կենտրոնական վարչությանը' որպես խորհրդական և ատենապետ, ինչպես նաև 1963-67 թթ. թեմական խորհրդին:

1982թ. փետրվար 14-ին, ձեռամբ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1982թ. ապրիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ: 1993թ. հունվարին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել է արքության տիտղոսի:

Անգլիայում, որպես առաջնորդ և հայրապետական պատվիրակ, Հայ Եկեղեցին ներկայացրել է Քենթրբերիի արքեպիսկոպոսությունում, մասնակցել է միջեկեղեցական ժողովների և հավաքների, ինչպես նաև Անգլիկան Եկեղեցու Լամբերթի ժողովին: 12 տարի նախագահել է Անգլիայի Արևելյան Ուղղափառ Հայ, Ղպտի, Ասորի, Եթովպական և Հնդիկ Մալաբար Եկեղեցիների խորհուրդը:

2000թ. հոկտեմբերին առողջական պատճառներով հրաժարվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պարտականություններից և հանգստի կոչվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular