ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղապահներն ապահովել են Ասկերանի բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ. ՌԴ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչների անվտանգությունը կողմերի սահմանազատման գծի մոտ հացահատիկային մշակաբույսերի հավաքման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Այսօրվա նպատակը բերքահավաքի անվտանգության ապահովումն է: Մաքրման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում և կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են շփման գծի մոտակայքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեևը:

Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ցորենի բերքահավաքը սկսվել է ուշացումով՝ ռուս սակրավորների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պայթուցիկ նյութերից մաքրումից և չպայթած զինամթերքի ականազերծումից հետո:

«Ցորեն ենք հավաքում, տարածքները շատ չեն, բայց ինչ կա, այն էլ մշակում ենք: Շնորհակալություն ռուս խաղաղապահներին՝ մեր անվտանգությունն ապահովելու համար: Շուտով կսկսվեն աշնանային աշխատանքները, կրկին ապավինում ենք խաղաղապահների օգնությանը»,- ասել է Ասկերանի շրջանի բնակիչ Սուրեն Բաբայանը:

Ասկերանի շրջանի դաշտերի բերքահավաքով Լեռնային Ղարաբաղում ցորենի բերքահավաքը գրեթե կավարտվի, սակայն տեղի բնակիչներն արդեն դիմում են Մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ ցանքի աշխատանքները չխափանելու համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular