ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Forbes․ Ուկրաինան երազում է Ռուսաստանի դեմ պատերազմը հաղթել թուրքական «Բայրաքթար»-ների օգնությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rznonline.ru-ն գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը շատ է հույս դնում թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք մեծ տպավորություն են թողել ողջ աշխարհի մասնագետների վրա Լեռնային Ղարաբաղում իրենց հաջող գործողություններով: Նրանք հուսով են, որ հենց «Բայրաքթար»-ներն են պաշտպանելու Ազով և Սև ծովերի ափերը ռուսական բանակի հարձակումներից։ Այդ մասին գրել է ռազմական փորձագետ Դեյվիդ էքսը «Forbes» ամերիկյան հրատարակությունում:  

Հեղինակը բացատրել է, որ Ուկրաինան իրականում կորցրել է իր ավիացիան, քանի որ հնացած ՄիԳ-29-ները և Սու-27-երը, որոնք դեռ չեն զգացել արդիականացման հմայքը, անգործության են մատնված, ժանգոտում են և, անշուշտ, չեն օգնի երկիրը պաշտպանել «ռուսական ագրեսիայից»: Օդաչուները թողնում են իրենց աշխատանքը, ուստի նման պայմաններում անօդաչուներն են դառնում իսկական փրկություն: էքսի փոխանցմամբ այժմ Կիևն արդեն ունի չորս անօդաչու թռչող սարք, բայց մոտ ապագայում սպասվում է նոր առաքում: Ուկրաինական հրամանատարությունը կարծում է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը Սև ծովում ռուսական նավերի հետ կանեն նույնը, ինչ արել են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի զրահամեքենաների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular