Ինչպե՞ս են մեկ տարվա ընթացքում փոխվել կովիդով հիվանդները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAif.ru-ն գրում է, որ Կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում և նոր շտամները փոխում են հիվանդության պատկերը: Եթե նախկինում մարդիկ կորցնում էին հոտառությունը, ապա այժմ ամենաբնորոշ ախտանիշներն են հարբուխը, քթի փակվածությունը, ցավը կոկորդում և մարսողության խանգարումները: Էլ ի՞նչ է փոխվել:
«Մենք աշխատում ենք ինֆեկցիոն հիվանդանոցում 2020 թվականի մարտի 27-ից: Այդ ընթացքում վիրուսը մի քանի անգամ փոխվել է», - ասել է Մոսկվայի առողջապահության վարչության Ֆիլատովի անվան թիվ 15 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վալերի Վեչորկոն, - հենց սկզբում մենք զբաղվում էինք «Ուհանի շտամով», այսօր մեզ հանդիպած «դելտա շտամը» ավելի վարակիչ է և օրգանիզմում տարածվում է շատ ավելի արագ, ինչի մասին է վկայում նոր ընդունվող հիվանդների վիճակի ծանրությունը: Մենք վերլուծել ենք մեզ դիմող հիվանդներին: Դրանք հիմնականում կանայք են, չպատվաստված, ավելի քան 50 տարեկան, հաստատված կովիդով, և որոնք հիվանդության արդեն հինգերորդ օրը դիմում են մեզ ծանր վիճակում՝ թոքերի ԿՏ-2 ախտահարմամբ: Նախորդ ժամանակահատվածի համեմատ կարելի է նշել, որ վիրուսը զգալիորեն երիտասարդացել է, կանայք հիվանդանում են 7% -ով ավելի, իսկ հաստատված կովիդ 26%-ով ավելի հաճախ է լինում: Ախտանիշները նույնպես փոխվել են, ինչպես նաև հիվանդության ընթացքը՝ այն ավելի է արագացել: Այժմ ԿՏ-1- ից ԿՏ-4-ի վիճակի հասնելը կարող է տևել ընդամենը մի քանի օր: Ինչ վերաբերում է ախտանիշներին, ապա այժմ մենք ավելի հաճախ հանդիպում ենք աղեստամոքսային տրակտի վերաբերյալ բողոքների և ավելի քիչ ենք նկատում հիվանդների մոտ հոտի և համի կորուստ»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը