ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանոնավոր զորքը հերոսաբար դիմադրում էր, ես պիտի խոսեի պարտության մասի՞ն․ Արծրուն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արծրուն Հովհաննիսյանն ինչպես խոստացել էր հաղորդումների շարք է ներկայացնելու, որտեղ անդրադառնալու է 44 օրյա պատերազմին և ոչ միայն։ Համացանցում արդեն հայտնվել է հաղորդաշարի առաջին մասը, որտեղ Արծրուն Հովհաննիսյանը կոնկրետ փաստերով ներկայացնում է կոնկրետ իրավիճակներ։

Նախ սկզբում Հովհաննիսյանն արդրադարձավ պատերազմի ժամանակագրությանը, այնուհետև խոսեց պատերազմից հետո իր հասցեին հնչող վիրավորանքների, սպառնալիքների մասին փաստերով։ Արծրուն Հովհաննիսյանը ասել է․ «Կանոնավոր զորքը հերոսաբար դիմադրում էր, ես պիտի խոսեի պարտության մասի՞ն»։

«Աշխարհում ոչ մի պետություն պատերազմի ընթացքում չի կարող ասել, որ ինքը չի հաղթելու․  անբնական բան կստացվի։ Եթե դու ունես հերոսաբար կռվող զորք և էդ զորքին ասում ես՝ գիտե՞ս ինչ, քանի որ դու ութ անգամ քեզ գերազանցող հակառակորդ ունես, դու շանս չունես հաղթելու․․․ էդպիսի բան չի կարելի ասել զորքին»,- այս մասին 44-օրյա պատերազմից մանրամասներ ներկայացնելիս ասել է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այո՛, պատերազմի ընթացքում անիմաստ օպտիմիզմ չի կարելի տալ։ Հաճախ էս հարցում ինձ մեղադրում են։ Բայց եկեք ազնվորեն նայենք 44-օրյա իմ ներկայացրած բրիֆինգների ժամանակագրությունը և կտեսնեք, որ պատերազմի մոտավորապես 20-րդ օրը չկար որևէ ոգևորված օպտիմիզմ․․․ Անդադար զգուշացումներ էին, որ ծանր մարտեր են, վիճակն էնքան էլ լավ չի, բայց պետք չէ ընկճվել»,- նշել է Հովհաննիսյանը։

«Իսկ ի՞նչ է, պետք է ասեի՝ կոտրվե՞ք։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ կանոնավոր զորքը հերոսաբար դիմադրում էր, երկու-երեք պաշտպանական շրջաններում ունեինք գլոբալ պրոբլեմ, մնացած պաշտպանական շրջանները, ամբողջ 2-րդ բանակային կորպուսը հերոսաբար դիմադրում է, ոչ մի քայլ չի նահանջել, ես պիտի խոսեի պարտության մասի՞ն, որտեղ է տրամաբանությունը»,- ասել է նա։

ՊՆ նախկին խոսնակն անդրադարձել է, թե որ դեպքից հետո է նրա հանդեպ սկսվել նման տեռոր: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ ինչ-ինչ քաղաքական հաշվարկներով իր ղեկավարի նկատմամբ սկսվել էր մեդիատեռոր, կային դրված կոնկրետ հարցեր, որոնց հետ ես համաձայն չէի, պայքարում և դիմադրում էի և այդ ամենից սկսվեց իր հանդեպ ատելությունը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular