ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան չի ուզում կորցնել «վրացական արևելյան դարպաս»-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

kadara.ru-ն գրում է, որ  Վրաստանը վերջերս սկսել է բանակցություններ վարել Հարավային Կովկասի տարածաշրջանի հարևանների հետ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ: Բացի զբոսաշրջային երթևեկի ավելացման և առևտրային կապերի ընդլայնման հարցում Թբիլիսիի անձնական հետաքրքրությունից, դա երկրի կառավարության հաղթաթուղթն է եվրոպացի գործընկերների առջև: Ինտեգրացիոն ծրագրի հաջողությամբ Վրաստանը, բացի «առանց վիզայի» ռեժիմից բարենպաստ պայմաններով մուտք կգործի ԵՄ շուկա: Սա նաև նշանակում է ԵՄ -ից Կովկաս ապրանքների պարզեցված փոխանցում: Եվրոպական երկրները, ինչպես և Վրաստանի հարևանները, անշուշտ շահագրգռված են այս ռազմավարության իրագործմամբ, և նրանք ամեն ջանք գործադրում են դրա համար: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն քննարկում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նախագծերը, իսկ ԵՄ -ն ձգտում է կայունացնել իրավիճակը Վրաստանի քաղաքական դաշտում: Այնուամենայնիվ, Եվրամիությունը չի շտապում Վրաստանին ընդունել իր շարքերը, քանի որ  հանրապետությունում չի տեսնում վստահելի այնպիսի առաջնորդներ, որոնք ունակ են ապահովել երկարաժամկետ հուսալի համագործակցություն: Միևնույն ժամանակ, ներկայիս իշխանությունները, կարծես, կարողանում են արդարացնել սեփական հեռանկարայնությունը: Պատահական չէ, որ Եվրամիությունը ձգտում է Թբիլիսիին մտցնել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ: Եվրոպացի քաղաքական գործիչների կարծիքով, բարձրացնելով Վրաստանի հեղինակությունը տարածաշրջանում, ԵՄ -ն նաև կամրապնդի սեփական պոտենցիալ դիրքերը Հարավային Կովկասում: Վրաստանի ղեկավարությունը, գիտակցելով նման իրավիճակի լիարժեք օգուտները, ջանքեր է գործադրում ցույց տալու հանրապետության պատրաստակամությունը դառնալ եվրոպայի համար «դարպաս դեպի Արևելք»: ԵՄ -ն իր հերթին, չի հրաժարվում մտածված ծրագրերից, ինչը նշանակում է, որ աջակցելով Թբիլիսիին կշարունակի պաշտպանել Կովկասում իր ներդրումները այնքան ժամանակ, քանի դեռ իրական ծախսերը չեն գերազանցի հնարավոր շահույթը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular