ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2021–ի 1-ին կիսամյակում ևս շարունակվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ձևավորվում է արտագաղթի նոր ալիք․ Թադևոս Ավետիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը վերլուծել է 2021 թվականի հունվար-հունիսի վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ 2021–ի 1-ին կիսամյակում ևս շարունակվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Վերլուծությունը ներկայացնում ենք ստորև։


2021 թվականի հունվար-հունիսին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ․

- անապահովության նպաստների, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի, պետական ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն բարձրացել, իսկ միջին աշխատավարձն աճել է ընդամենը 5,4 տոկոսով,

- սննդամթերքի միջին գներն աճել են 7,9 տոկոսով, այդ թվում՝ հացի գինն աճել է 8,3 տոկոսով, կաթնամթերքինը՝ 12,1 տոկոսով, շաքարավազինը՝ 41,7 տոկոսով, այլ սննդային յուղերինը՝ 57,8 տոկոսով, ձվի գինը՝ 48,8 տոկոսով, բանջարեղենինը՝ 9 տոկոսով և այլն,

Բացասական այս միտումը շարունակվում է։ Գնաճի նշված ցուցանիշներն առաջանցիկ ավելացել են նաև 2021 թվականի հուլիսին` չնայած նրան, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամն արժևվորվել է 4,3 տոկոսով և միջին հաշվարկային փոխարժեքը գրեթե հավասարվել է 2020 թվականի հուլիսի համանուն փոխարժեքին։

Այսինքն՝ քաղաքացիների իրական եկամուտները շարունակաբար կրճատվում են, իսկ աղքատությունը, այդ թվում՝ աշխատողների շրջանում, ինչպես նաև ծայրահեղ աղքատությունը շարունակաբար աճում են։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5 տոկոսով` 0,7 տոկոսային կետով պակաս չափով, քան գնաճի միջին ցուցանիշը (սպառողական գների ինդեքսը կազմել է 5,7 տոկոս)։

Այսինքն՝ նույնիսկ նախորդ տարվա համեմատ, երբ ապրիլից տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով տնտեսության իրական ծավալները վերականգնված չեն։ 

2020 թվականի սկզբի համեմատ՝ անցնող վեց ամիսներին երկնիշ աճել է ՀՀ արտաքին պարտքը՝ 10,3 տոկոսով կամ շուրջ 625 միլիոն ԱՄՆ դոլորով։

Այսինքն՝ արտաքին պետական պարտքի բեռի շարունակական ավելացմամբ սահմանափակվում է նաև մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։

2021 թվականի հունվարի համեմատ՝ 2020 թվականի հունիսին գրանցված աշխատողների թվաքանակն ավելացել է 45 356-ով։ Այդ ամիսներին պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից հրապարակված՝ չկրկնվող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը կազմել է 3913։

Փաստորեն՝ նոր գրանցված աշխատողների մեջ առավելագույնը 8,6 տոկոսն է իրականում գտել աշխատանք, իսկ մնացած մասը եղել են առանց աշխատանքային պայմանագրերի աշխատողներ։ Գրանցված աշխատողների թվաքանակի ավելացումները բնակչության զբաղվածության աճի տեսանկյունից չեն ունենում համարժեք ազդեցություն։ Սա հիմնականում ստվերային զբաղվածության բացահայտման արդյունք է:

Այսինքն՝ օրվա իշխանությունների կողմից գրանցված աշխատողների թվաքանակի աճի ցուցանիշը պարբերաբար ներկայացնելն ու դրանով պարծենալը հանրության շրջանում տարածվող մանիպուլացիայի հերթական դրսևորումներից է։

Շարունակվող ճգնաժամի այս ֆոնին ձևավորվում է նաև արտագաղթի նոր ալիք․

2021 թվականի հունվար-հունիսին Հայաստանից ՀՀ քաղաքացիների մեկնումների թիվը 94 հազար 338-ով գերազանցել է Հայաստան ժամանումների թվին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular