ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Այս մասին  տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:

Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը:

«Փոխադարձ բարեկամություն» անվանակարգ

Սերգեյ Գալստյան, «Փարաջանով. Հանդիպումներ և ոչ միայն» (Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Մշակութային երկխոսություն» անվանակարգ

Սաթենիկ Վարդանյան, «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» (Երևան, «ԷդիթՊրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Մանկապատանեկան գիրք» անվանակարգ

Նարինե Միրզոյան, «Քչից-շատից, ամեն ինչից» (Ամբողջական հավաքածու», նկարազարդ, ուսուցողական հանրագիտակ, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«ART-Գիրք» անվանակարգ

«Փարավոն Միրզոյան» (Գիրք-ալբոմ, Երևան, «ՆԱՀԱՊԵՏ» հրատարակչություն, 2020 թ.):

Մրցույթին ներկայացված մյուս գրքերը և ալբոմները տարբեր անվանակարգերում արժանացել են պատվավոր մրցանակների:

«Գիտություն և կրթություն» անվանակարգ

Լևոն Լաճիկյան, «Հայկական եկեղեցիներ. 24 բացիկ» (Բացիկաշար-ալբոմ, Երևան, «ԷդիթՊրինտ» հրատարակչություն, 2020 թ.):

«Իմ երկիրը» անվանակարգ

Լուսինե Մխիթարյան, «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» (Հարթակար և հյուսվածկար, վարպետության դասեր, Երևան, «Զանգակ» 2020 թ.):

«Նկարազարդումների արվեստ» անվանակարգ

Լիլիթ Ալթունյան, «Երաժիշտ Հրեշը» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2020 թ.):

«Անկախ պետությունների համագործակցություն» անվանակարգ

Եվգենյա Էվոյան, «Գազարագույն Զատիկի կորած կետիկները» (Հեղինակային նկարազարդումներ, հեքիաթ, Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 2020 թ.):

«Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջազգային մասնագիտական ժյուրիի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանը:

Մրցանակները կհանձնվեն սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular