ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջայլամային քաղաքականության հետևանքները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գնաճը հասել է անթույլատրելի մակարդակի, իսկ կառավարությունը, կարծես թե, զբաղված է միայն սեփական եկամուտները մի քանի անգամ բազմապատկելով։ Նրանք կարծես չեն էլ նկատում, թե ինչ է կատարվում սպառողական ապրանքների շուկայում, կամ էլ նկատում են, սակայն այդ գումարները նրանց համար չնչին կոպեկներ են։ Տեսե՞լ եք, որ այս խնդիրը երբևէ քննարկման առարկա դառնա կառավարությունում։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս խոսել ամեն ինչի, նույնիսկ մանրուքների մասին, բայց հարկ չի համարում մի անգամ անդրադառնալ այն թանկացումներին, որոնց մեջ հայտնվել է մեր հասարակությունը։ Եթե սա լիներ նախկինում, հիմա մեծ վայնասուն էին բարձրացրել, դարձել էին սպառողների ու սոցիալական խոցելի խմբերի մեծագույն պաշտպանները, բայց այսօր լռում են, չնայած թանկացումները գրոհում են սպառողական շուկաները, սպառնում վերածվել անգամ երկնիշ գնաճի։

Ջայլամային այս վարքագիծը սովորական է դարձել կառավարության ու իշխանությունների համար։ Ինչ իրենց պետք է, անմիջապես տեսնում են, ինչ պետք չէ, չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս։ Թեև դրանից մարդկանց կյանքում բան չի փոխվում։ Գնաճը անխնա դատարկում է սպառողների գրպանները։ Հուլիսին ընդհանուր գնաճը հասավ 8,2 տոկոսի։ Սննդամթերքի գնաճը անհամեմատ բարձրացել է։ Նախորդ տարվա նկատմամբ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հասնում է 13,5 տոկոսի։ Ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են ավելի քան 9 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների գնաճն էլ ընդհուպ մոտեցել է 10 տոկոսին։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այն համաշխարհային գործոնների հետևանք է, դա ոչնչով չի արդարացնում կառավարության վարքագիծը։ Կառավարությունը նրա համար է, որ նման պայմաններում ձեռք մեկնի սպառողներին և հատկապես սոցիալական խոցելի խավերին։ Բայց մեր դեպքում քար անտարբերություն է։ Ո՛չ տեսել են, և ո՛չ էլ լսել։ Միայն մտածում են իրենց պարգևավճարների մասին, որ հանկարծ չուշանա։ Իսկ հասարակության անպաշտպան ու խոցելի հատվածի մասին մտածող չկա, որքան էլ գնաճը ամեն օրվա հետ մեծացնում է սոցիալական ճնշումը։ Թեև անցած տարվա վերջից Կենտրոնական բանկը գրեթե ամենամսյա ռեժիմով բարձրացնում է քաղաքականության տոկոսադրույքը՝ գնաճի սպասումները խարսխելու համար, այնուհանդերձ դրա ազդեցությունը մեծ չէ կամ այնպիսին չէ, ինչպիսին կարող էր ակնկալվել։ Գնաճի այսօրվա միտումները զսպելու համար ԿԲ-ն վաղուց պիտի քայլեր աներ։ Այդ քայլերը գուցե ժամանակին արվել են, բայց ոչ բավարար չափով։

Պաշտոնական վիճակագրության դիտարկումներով՝ կաղամբի գինը անցած տարվանից ավելի է 236 տոկոսով։ Սա ֆանտաստիկ բարձր գնաճ է, որին առնչվում են սպառողները։ Գազարը թանկացել է՝ 180, ճակնդեղը՝ շուրջ 143 տոկոսով։ Վարունգի գնաճը էլ անցնում է 104 տոկոսից։ Գրեթե նույնքանով թանկացել է կանաչ սոխը։ Սրանք այն գյուղմթերքներն են, որոնց գնաճն այս տարի ռեկորդային բարձր է։ Բայց այնպես չէ, որ մյուսների դեպքում գնաճը ցածր է։ Կարտոֆիլը գրեթե 40 տոկոսով ավելի թանկ է, քան անցած տարի էր։ Խառը կանաչու գնաճը անցնում է 25 տոկոսից, գլուխ սոխը թանկացել է 39 տոկոսով, կանաչ լոբին՝ շուրջ 12 տոկոսով։ Իբր քիչ թանկ էր մսամթերքը, ավելի է թանկացել։ Մեկ տարում արձանագրվել է 10 տոկոսին մոտ գնաճ, իսկ խոզի մսի դեպքում գնաճը անցնում է 32 տոկոսից։ Շատ ավելի ակտիվ է թանկացել ձկնամթերքը։ Մեկամյա գնաճը այստեղ հասնում է 24 տոկոսի։ Տեղական արտադրության արհեստական իշխանի գնաճը 27-28 տոկոսի սահմաններում է։ Անհամեմատ թանկ են ոչ միայն տեղական, այլև ներկրվող ապրանքները։ Չնայած հուլիսին գրանցված գնանկմանը, շարունակում է ռեկորդային բարձր լինել յուղերի գնաճը։ Արևածաղկի բուսական յուղը 1 տարի առաջվա համեմատ թանկ է 75 տոկոսով, շաքարավազը՝ ավելի քան 39 տոկոսով։

Եթե նախկինում գնաճը հիմնականում պարենային ապրանքների շուկաներում էր, վաղուց արդեն այն ներառել է նաև ոչ պարենային ապրանքների շուկան։ Հուլիսին այստեղ 10 տոկոսին մոտ գնաճ է գրանցվել։ Ամենացցունը, թերևս, վառելանյութի շուկայում տիրող իրավիճակն է։ Որքան էլ ժամանակին հայտարարվում էր, որ շուկայում նոր մասնակիցներ են հայտնվել, մեծացել է մրցակցությունը, ինչը դրական գործոն է գների ձևավորման համար, դա բոլորովին էլ չի նկատվում։ Համաշխարհային շուկայում վառելանյութի գները վերջին շրջանում գրեթե չեն բարձրացել, նույնիսկ իջել են, իսկ մեզ մոտ հակառակն է։ Մեկ տարում բենզինը թանկացել է՝ գրեթե 57, դիզելային վառելիքը՝ 44 տոկոսով։ Սրանում դեռ ներառված չէ գների վերջին բարձրացման ազդեցությունը։ Ու այս պայմաններում կառավարությունը վարում է ջայլամային քաղաքականություն։ Ի դեպ խոսքն այն կառավարության մասին է, որի ղեկավարը ժամանակին անգամ 2-3 տոկոս գնաճն էր դարձնում մատի փաթաթան, իսկ այսօր լռում է՝ չտեսնելու տալով այն սոցիալական խնդիրները, որոնք կրում են սպառողները նման բարձր գնաճի հետևանքով։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular