ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խրախճանք ժանտախտի պահին․ օղակը սեղմվում է Հայաստանի շուրջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի շուրջ գլխապտույտ արագությամբ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներն ու Հայաստանի իշխանությունների բացարձակ անհամարժեք պահվածքը վկայում են՝ Հայաստանի և Արցախի դեմ նոր դավադրություն է հյուսվում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, երբ հայ հանրությունը զբաղված է Ազգային ժողովում բեմադրված կրկեսը դիտելով, մեր շուրջ կարևորագույն իրադարձություններ են ընթանում, որին մասնակցում են թե՛ տարածաշրջանի երկրները, թե՛ գերտերությունները, բայց ոչ ՀՀ իշխանության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանը սահամանապահ ուղեկալ է տեղակայել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում։ Տավուշի բնակիչները մտավախություն ունեն, որ մարզից մի ամբողջ շարք տարածքներ են հանձնվելու թշնամուն, իսկ իշխանությունը Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի բերանով հայտարարում է, թե Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։

«Չեմ բացառում, որ դրանք կարող են փոխանակվել։ Ես կարծում եմ, որ կա խնդիր, որը պետք է լուծել»,- ասել է Ղալումյանը։

Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, հայկական դիրքերի գնդակոծումները, իսկ Երասխի հատվածում արդեն այլ՝ ավելի խոշոր տրամաչափի զենքեր են կիրառում, հրդեհում հայկական տարածքները։ Թուրքիայում էլ նախօրեին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ:

«Հայաստանը պետք է զերծ մնա ագրեսիվ հռետորաբանությունից ու քայլերից և օգտագործի կայունություն և խաղաղություն հաստատելու հնարավորությունը, որ ստեղծվել է Հարավային Կովկասում տևական դադարից հետո», - հայտարարել է պաշտոնական Անկարան՝ ԱԽ վեց կետանոց հայտարարության մի կետը նվիրելով Հայաստանին:

Բացի այդ, Թուրքիան նաև կոչ է արել Հայաստանին զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ` հավատարիմ մնալով ստանձնած պարտավորություններին: Հայտարարությունը չի հստակեցնում, թե որ պարտավորությունների մասին է խոսքը և արդյոք տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը զարգացնելու համատեքստում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է դիտարկում: Այս համատեքստում խիստ ուշագրավ էին Իրանի և ԱՄՆ դեսպանների այցերը Սյունիք, նրանց հղած մեսիջները։ Այդ երկու երկրները ևս ունեն իրենց շահերը և փորձում են առաջ մղել դրանք։ Փոխարենը, հայկական շահերն են անտեսվում Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքով։ Անվտանգային ծանրագույն մարտահրավերներին արձագանքելու փոխարեն ԱԺ-ում բեմադրվում է անորակ շոու-ներկայացում, հանրության ուշադրությունը շեղում են բուն խնդիրներից, իսկ հետ Հայաստանին կդնեն նոր իրողությունների առջև։ Հենց այսպես էլ ապրում ենք․․․

Հայկ Մամիկոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular