ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Անդրեասյանին նշանակել են անհնազանդներին պատժելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկինների օրոք Մարդու իրավունքների պաշտպան աշխատած Կարեն Անդրեասյանը խրտնում է, երբ նույն այդ նախկինների անունն են տալիս։ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված Անդրեասյանը երեկ առաջին անգամ է մասնակցել կառավարության նիստին, իսկ լրագրողների հետ ճեպազրույցում մի քանի սկանդալային հայտարարություններ արել։ Նա լրագրողներին հավատացրեց, որ կարող է պատմել, թե ինչ են արել նախկինները՝ իրավական և ոչ իրավական ուղղություններով, բայց չի ցանկանում խոսել անցյալի մասին։ Առաջարկում է՝ նախկինների մասին խոսելու փոխարեն կենտրոնանալ ապագայի վրա։ Հիմա ցանկանում է տեսնել կոնկրետ իրավական գործողություններ՝ բոլոր հանցագործներին իրավունքի սահմաններում պատժելու ուղղությամբ։ Նա հայտարարել է, թե կոռումպացված դատավորները համակարգից զտվելու, հեռացվելու են։

«Կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է դուրս մղվեն, զտվեն համակարգից, սա միանշանակ է ինձ և կառավարության համար»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած դատավորների վեթինգին՝ նախարարը նշեց, որ բոլոր խոստումներն իրականացման ճանապարհին են։

«Վեթինգն արդեն իսկ սկսված է, դուք կարող եք տեսնել, որ արդեն իսկ կան համակարգից դուրս մղված դատավորներ»,- նշել է Անդրեասյանը։

Իհարկե, երեք տարում որևէ դատավորի կոռումպացված լինելու փաստ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդպես էլ չի ներկայացրել, փոխարենը քաղաքական նկատառումներով հետապնդումների է ենթարկել անհնազանդ, իշխանության պատվերները չկատարող դատավորներին։ Եվ Կարեն Անդրեասյանի նշանակումն էլ այդ գործընթացին նոր թափ հաղորդելու համար է։ Նախկին ՄԻՊ-ը նույնիսկ խնդիրներ չի տեսնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վենդետաներ լինելու են» խոստման մեջ, քարոզարշավում «մուրճ ճոճելու» մեջ։

«Քաղաքական բանավեճի մեջ կարող են լինել այլաբանություններ, սիմվոլներ, որոշակի նույնիսկ՝ չափազանցություններ»,- ասաց նախարարը։

Իսկ ամենաարտառոցը ԱԺ-ում լրագրողների աշխատանքի աննախադեպ սահմանափակումների մասին նրա պարզաբանումն էր։ Կարեն Անդրեասյանը ոչ ավելի, ոճ պակաս լրագրողներին համեմատեց Նաիրի Հունանյանի հետ, հիշեցրեց, որ նա էլ լրագրող է եղել և ահաբեկչություն արել խորհրդարանում։ Արդարադատության նախարարի այս պահվածքը վկայում է, որ նրան հատուկ առաքելություն է տրված՝ պատժել բոլոր անհնազանդներին, արդարացնել իշխանության բոլոր ապօրինությունները։ Թերևս, «կհաջողի» նա իր այդ գործում։

Գարիկ Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular