ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Chessable Masters․ Արոնյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ

ՍՊՈՐՏ

Լևոն Արոնյանը դուրս էր եկել Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը Վիետնամի ներկայացուցիչ Լի Քուանգն էր։

Առաջին մրցախաղում Արոնյանը պարտվել էր 1-3 հաշվով։ Երկրորդ մրցախաղը կայացավ երեկ, որում Լևոնը հաղթանակ տարավ 2,5-1,5 հաշվով։

Իսկ ահա լրացուցիչ մրցախաղում վիետնամցի շախմատիստը հաղթեց 2-1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ կհանդիպի ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Լևոն Արոնյանը 3-րդ տեղի համար կմրցի Վլադիսլավ Արտեմևի հետ։

Արոնյանը նախնական փուլում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Առաջին մրցափուլում Արոնյանը հաղթել էր 2,5-0,5 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում Լևոնը հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Աղբյուր` ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular