ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճգնաժամի ընթացքում բանկերում գրեթե 3%-ով ավանդներն ավելացել են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի բանկային համակարգընույնիսկ ճգնաժամի ժամանակ ներգրավել է 2,8 տոկոսով կամ 98,3 մլրդ  դրամովավելի շատ ավանդներ։ Միգուցե անհասկանալի թվա այս աճը, սակայնայն օրինաչափ է, քանի որ ճգնաժամի պայմաններում մարդիկ և բիզնեսը նախընտրում են հետաձգել իրենց գնումները, ներդրումները՝ պայմանավորված տնտեսական, քաղաքական ռիսկերով, ինչպես նաև սպասելով, որ հնարավոր է, օրինակ՝ ապրանքների գները կնվազեն։ Հետևաբար, փող ունեցողներից շատերն իրենց գումարը որպես կարճաժամկետ ավանդներ ենդնում բանկերում՝ հետաձգելով գործարքները և նվազեցնելով գումարները կորցնելու ռիսկը։

2020 թվականի տարեվերջի դրությամբ ամենաշատ ավանդներ ներգրաված բանկերի եռյակն է՝ Հայբիզնեսբանկը (603,6 մլրդ դրամ), Ամերիաբանկը (598,9 մլրդ դրամ) և Արդշինբանկը (339,7 մլրդ դրամ)։ Ավանդների ներգրավման ծավալներով Հայբիզնեսբանկն անցած տարիշրջանցել է Ամերիաբանկին։

Սովորաբար մարդիկ, կազմակերպությունները իրենց գումարները ներդնում են այն բանկում, որը տրամադրում է բարձր ավանդային տոկոսադրույքներ և/կամ աչքի է ընկնում բարձր հուսալիությամբ, կայունությամբ։

2020 թվականի ընթացքում ավանդների ծավալն ամենաշատն ավելացրել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը։ Այս դրամատունը նախորդ տարվա համեմատ ներգրավել է 16,6 տոկոսով կամ 42,2 մլրդ դրամով ավելի շատ ավանդներ՝ այն դեպքում, երբ բանկի ավանդի տոկոսները ֆինանսական շուկայում ամենաբարձրը չեն։ Երկրորդ տեղում Հայբիզնեսբանկն է, որը 2020 թվականի ընթացքում 31,4 մլրդով ավելացրել է իր ավանդային պայմանագրերը, ինչը բացատրվում է հանգամանքով, որ այս բանկը հիմնականում ներգրավում է բարձր տոկոսադրույքներով ավանդներ։ Ավանդների ներգրավման գործում ակտիվ են եղել Ինեկոբանկը, Էվոկաբանկը, ՎՏԲ-ն և այլն։

Պաշտոնապես հրապարակված տվյալներից կարելի է ենթադրել, որ որոշ բանկեր(Արդշինբանկը, Յունիբանկը, Բիբլոս Բանկ Արմենիան) վերանայել են իրենց ավանդների ներգրավման քաղաքականությունը՝ նվազեցնելով ավանդների ծավալը և զուգահեռ ավելացնելով սեփական կապիտալը։ Այսինքն՝ նախընտրել են ավելի շատ ներգրավել ներդրումներ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց՝ բարձրացվեց երաշխավորված ավանդների չափերը, մասնավորապես՝ դրամային բանկային ավանդների երաշխավորման նոր շեմ սահմանվեց 16 մլն  դրամը, արտարժութային բանկային ավանդների դեպքում՝ 7 մլն և այլն։ Այս օրենքը ավելի բարձր երաշխիքներ տրամադրեց մարդկանց՝ խրախուսելով նոր ավանդների ներգրավումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular