ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կողոպուտ` ոսկերչական խանութում (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի լույս 3-ի գիշերը ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողը ոստիկանության Կումայրիի բաժնում հայտնել էր, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցի ոսկերչական խանութ-սրահի հետնամասի պատուհանը կոտրել են։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը։

Անհայտ անձինք, օգտագործելով տեխնիկական միջոցներ, կոտրել էին պատուհանն ու ներս մտել։ Գողության պահին անվտանգության ձայնազդանշանային համակարգը միացել էր, նրանք էլ փախել էին: Տեղում կազմվեց անհետաձգելի հետախուզական միջոցառումների ծրագիր։ Ձեռնարկված միջոցառումներով Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերվեց խափանված ավտոմեքենա։ Առաջ քաշված վարկածը, որ ոսկերչական խանութ մտած անձինք եղել էին այդ մեքենայով, դեպքից ժամեր անց հաստատվեց։ Արդեն առավոտյան հայտնի էին կասկածվողների ինքնությունը։ Ժամը 13.50-ին կասկածանքով ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեցին երկու տղամարդ, երկուսն էլ՝ 48 տարեկան։ Գյումրիում հայտնաբերված տղամարդիկ տեղացի չէին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ նրանք Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերված մեքենայով էին գնացել Գյումրի։ Ավտոմեքենայի հետնամասում նախապես տեղադրել էին մետաղյա ձող։ Խանութի պատուհանը կոտրել էին հենց այդ ձողի օգնությամբ՝ մեքենայով հետընթաց կատարելով։ Ներս էին մտել, բայց ձայնազդանշանային համակարգը միացել էր, ապա տագնապով խանութ էին հասել ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողները, որոնց տեսնելով՝ տղամարդիկ փախել էին։

Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկերչական խանութից հափշտակված արծաթյա շղթաներ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդկանցից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular