ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գիտե՞ք՝ քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը»․44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ուզում են փոքր, համեստ շիրմաքար ու պուրակ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները վրդովված են․ Պաշտպանության նախարարությունից ամիսներ առաջ խոստացել էին՝ Եռաբլուրի այն հատվածը, որտեղ հուղարկավորվել են տղաները, վերածելու են գեղեցիկ պուրակի, եւ շիրմաքարերն էլ լինելու են այնպիսին, ինչպիսին ծնողներն են կամենում՝ փոքր ու համեստ մի բան։ Երեկ ծնողները պարզել են, որ շիրմաքարերը բոլորովին այն չեն, ինչ խոստացել էին։ Aravot.am-ի հետ զրույցում Նարինե Շելելենկյանը պատմեց, որ սոցիալական ցանցում մի նկար են տեսել, որտեղ պատկերված մեծ տապանաքարը եղել է այն տարբերակը, որն այժմ առաջարկվում է ծնողներին։ Ծնողներով հավաքվել ու գնացել են Եռաբլուր, այնտեղ շիրմաքարերի երկու տարբերակ է եղել ցուցադրված։ «Դուք չեք պատկերացնի, թե քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը։ Նախ` մեզ ասում էին՝ այդ հատվածը գեղեցիկ այգի է դառնալու, մենք էլ ասել էինք, որ չենք ուզում Եռաբլուրը վերածվի սովորական գերեզմանոցի՝ բարձր շիրմաքարերով, ինչպիսին նախկին պատերազմում զոհվածներինն է։ Ասել էինք, որ ուզում ենք պուրակի նման լինի, ինչպես օրինակ ԱՄՆ-ում է, (նկատի ունի Արլինգթոն ազգային գերեզմանատունը․ Ն․Բ․), կանաչապատ տարածք, փոքրիկ շիրմաքարերով, ու բոլորը միանման, այնպիսի վայր, որ մարդիկ գնան, խաղաղվեն։ Ծնողները նույնիսկ ասել էին՝ մենք մեր միջոցներով պատրաստ ենք դա անել, պետությանը չներքաշենք այս ամեն ինչի մեջ, ինչին ի պատասխան պաշտոնյաներն ասել են, որ իրենք էլ են պատրաստվում այդպես բարեկարգել ամբողջ տարածքը՝ անկյունները, որտեղ առաջին հատվածից անցում է երկրորդ հատված, կանաչապատ տարածք լինի, նստարաններ տեղադրվեն, խոսք է եղել, որ հուշաքարեր են լինելու ի հիշատակ պատերազմում անհայտ կորածների։ Այդ խոստումները վերացան, ու հիմա ծնողներին փաստի առաջ են կանգնեցրել, ցուցադրում են ավանդական գերեզմանաքարեր, մեկը մյուսի սարսափելի։ Ծնողները վատացել էին, ասում էին՝ կարծես քարե դագաղ լինի»,-պատմեց Նարինեն։Գիտե՞ք՝ քանի ծնող վատացավ, երբ տեսավ այդ շիրմաքարը»․44-օրյա պատերազմում  զոհվածների ծնողներն ուզում են փոքր, համեստ շիրմաքար ու պուրակ ...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular