Ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը Փաշինյանի վարչապետի պաշտոնին վերադառնալը անվանել է պարադոքս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆactualnews.org-ը գրում է, որ Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին երկրի նոր վարչապետ նշանակելու մասին: Չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը սպասելի էր, քաղաքագետները դա անվանում են մեծ սխալ: Ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը համաձայն է փորձագետների հետ: Նրա խոսքով հիմա Հայաստանի ղեկավարությունից պետք է միջազգային ասպարեզում հակասական ու անհասկանալի քաղաքականություն ակնկալել: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները անորոշ կլինեն: Ավելին, Կոտենոկը շեշտել է, որ նոր վարչապետի նշանակման հետ կապված իրավիճակը իրեն շատ տարօրինակ է թվում: Այդ մարդը մեղավոր է վերջին պատերազմում պարտության համար, մինչդեռ մարդիկ կրկին ապավինում են այդ գործչին, որը ցուցադրում է, մեղմ ասած, լիակատար անհասկացողություն:
Ռազմական լրագրողի խոսքով Հայաստանում առկա է պահանջ պայքարել կոռուպցիոն սխեմաների դեմ, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտել են երկրի զարգացմանը և բնակչությանը հասցրել դեպրեսիայի: Այնուամենայնիվ Փաշինյանի նշանակումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Առջևում միայն փակուղի է, որը պետությանը տանում է պարտության: Ավելին, տարածաշրջանում ստեղծվել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ, որը տանում է դեպի ապակայունացում: Ըստ Կոտենոկի սա հայկական իրականության ամենատարօրինակ պարադոքսն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը