ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես նոր կառավարությունից ակնկալիքներ չունեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն արդեն 3 օր է ղեկավարություն են ընտրում։

Այս թեմայով զրուցել ենք նախկին ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

Հարցին, թե նախկին պատգամավորն ինչ ակնկալիքներ ունի նոր խորհրդարանից` Տարոն Սիմոնյանը պատասխանել է․ «Ես որևէ ակնկալիք չունեմ, որ այս Ազգային ժողովը արդյունավետ աշխատանք է կատարելու և չեմ հետևում նիստերին, քանի որ դա համարում եմ բացառապես ժամանակի կորուստ, որը ես կարող եմ օգտագործել ավելի արդյունավետ աշխատանք կատարելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար։ Ակնկալիքների մասով կարող եմ ասել, որ ընտրությունների արդյունքներն էլ ցույց տվեցին, որ հուզական և ոչ ռացիոնալ միջավայր է ձևավորվել, ինչը, բնականաբար, որևէ կերպ չի օգնելու Հայաստանի Հանրապետությանը»։

Անդրադառնալով նոր կառավարության ձևավորմանը` Տարոն Սիմոնյանը ասել է․ «Տեսնում եմ, որ շարունակվում է նույն քաղաքականությունը, ինչը մինչ այդ է եղել: Չեմ կարող բոլոր կադրերի հետ կապված եզրակացություն անել: Օրինակ՝ դիվանագիտական կորպուսում նշանակումները դուր չեն գալիս ինձ, որովհետև այդ նշանակումները ոչ մասնագիտական տրամաբանությամբ են կատարվում: Իսկ կառավարության ձևավորման, նախարարների նշանակման հետ կապված մեծ հաշվով շատ փոփոխություն չկա նախկին որդեգրած քաղաքականությունից»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular