Թուրքիայում 6 մարդ է ձերբակալվել անտառները հրդեհելու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի իշխանությունները վեց մարդու են ձերբակալել երկրի հարավում անտառային տարածքները հրդեհելու կասկածանքով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ օգոստոսի 2-ին անվտանգության ուժերը 4 մարդու են ձերբակալել, որոնց մոտ այրվող խառնուրդով շշեր են հայտնաբերվել: Նրանք փորձել էին թաքնվել Մուղլա նահանգի Միլաս քաղաքում հրդեհի պատճառ դառնալուց հետո: Նրանցից երեքին կալանքի տակ են առել, մեկն ազատ է արձակվել՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ:
Եվս երեք մարդ է ձերբակալվել Բոդրում քաղաքում: Վերջիններս անտառի կողքով անցնելիս մեքենայից ծխախոտի չմարված մնացորդներ են նետել չոր խոտին:
Հիշեցնենք, որ անտառային հրդեհները Թուրքիայում շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ՝ հասնելով առողջարաններ և ափամերձ շրջաններ, ինչ հետևանքով բազմաթիվ հյուրանոցներ տարհանվել էին: Վերջին տվյալներով՝ հրշեջներին հաջողվել է մարել մոտ 200 հրդեհ, ևս 12-ը շարունակում են տարածվել երկրի 5 նահանգում: