ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անորակ կրկես. ԱԺ փոխնախագահ ընտրեցին միայն երրորդ փորձից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Ազգային ժողովը մեկ շաբաթ տևած նիստերում կարողացավ ընտրել միայն ԱԺ նախագահ և փոխնախագահներ։ Ամենաբուռն և անհեթեթ իրավիճակը ստեղծվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության ընթացքում․ միայն երրորդ փորձից հաջողվեց «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված Իշխան Սաղաթելյանին ընտրել փոխնախագահի պաշտոնում։ Երեկ առաջին քվեարկության 104 պատգամավոր էր մասնակցել ընտրությանը, 53-ը կողմ էին եղել, 50-ը դեմ, ևս մեկ՝ այս դեպքում որոշիչ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր։ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում էր, թե լրացրել է անհրաժեշտ 21 քվեն, սակայն հենց «Հայաստան» դաշինքի մի պատգամավորը՝ Դավիթ Սեդրակյանը չի ներկայացել նիստին, այլ նախընտրել է մեկնել հանգստանալու։ Երկրորդ քվեարկության ժամանակ մասնակցել էր 103 պատգամավոր, Սաղաթելյանին կողմ էին քվեարկել 49-ը դեմ՝ նույնպես 49 պագամավոր, ընտրության համար անհրաժեշտ 5 քվեաթերթիկները անվավեր էին։
 
Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանը «միամիտ» բացահայտեց իրենց ցանկությունը, ասաց՝ ճգնաժամ է խորհրդարանում, անգամ առաջարկեց հարցն առկախել, անցնել օրակարգի մյուս հարցերին և որոշ ժամանակ հետո կրկին փորձել փոխխոսնակ ընտրել, սակայն ընդդիմությունը անդրդվելի էր, պահանջում էր նախ ընտրել փոխնախագահին, ապա անցնել օրակարգի մյուս կետերին։ Փաստացի, բացահայտվեց նաև իշխող ուժի ևս մեկ դավադրություն։
 
Նրանք երկու նպատակ էին հետապնդում, բուռն քննարկումներով մեղադրանքներ հղել ընդդիմադիր խմբակցություններին, ընտրության տապալմամբ կասկածներ սերմանել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև։ Կամ էլ Սաղաթելյանի փոխարեն մեկ այլ՝ իրենց համար նախընտրելի թեկնածուի ընտրել։ Ընդդիմությունը կարողացավ կանխել այդ զարգացումը, ի վերջո այսօր առավոտյան կայացավ երրորդ քվեարկությունը։ 107 պատգամավորներից ընտրությանը մասնակցել էին 103 պատգամավորներ։ Անվավեր էին երկու քվեաթերթիկներ։ Իշխան Սաղաթելյանը ստացել էր 64 կողմ քվե, 37 պատգամավորներ էլ դեմ էին քվեարկել։ Ըստ էության, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները թողած Ազգային ժողովը բառացիորեն «տունտունիկ» է խաղում, իսկ մինչ այդ երկիրը շարունակում է մնալ անդունդում։
 
Գրիգոր Խաչատրյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular