ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ողջ հայ ժողովրդին, այնպես էլ մեր տարածաշրջանի յուրաքանչյուր քաղաքացուն այսօր պետք է միայն խաղաղություն և երկրում քաղաքական կայունություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց  թիվ 23 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված  ԱԺ պատգամավոր  Կարեն Բոթոյանի հետ։

-Պարո՛ն Բոթոյանքաղաքականությունը գրավում է տարբեր տեսակի և մասնագիտությունների տեր մարդկանցորոնցիցյուրաքանչյուրին`յուրովիԴուք  երիտասարդ եք,  Ձեզ ինչո՞վգրավեց այն։

-Ավարտել եմ ԵՊՃՀ-ը։ Հետաքրքրվելով քաղաքականությամբ, փորձեցի մասնագիտական կրթություն ստանալ ևայսօր կրթությունս շարունակում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն բաժնի մագիստրատուրայում։ Ես քաղաքականության մեջ մտնելու  որոշում եմ կայացրել`  հաշվի առնելով  ոչ թե քաղաքականության գրավիչ կողմերը, այլ այն խնդիրները, որոնց լուծումը կար—որ եմ համարում իմ հայրենիքի ևժողովրդի համար։  Քաղաքականությունն այն ոլորտը չէ, որտեղ հետաքրքրություններդ ու ամբիցիաներդ բավարարելու դաշտ փնտրես. քաղաքական գործունեությունն առաջին հերթին պատասխանատվություն է  ժողովրդիդ ևհայրենիքիդ առջ—, ուստի ելնելով այս համոզմունքից, որոշեցի իմ ծրագրերով  ևգաղափարներով հասարակության ավելի լայն շրջանակներին ներկայանալ ևփորձել ստանալ նրանց վստահության քվեն, որի միջոցով էլ ակտիվորեն կիրականացնեմ մեր պետության ևհասարակության համար օգտակար ծրագրեր։

Ի՞նչպես կգնահատեք  ԱԺ հետընտրական վիճակը  ևո՞րն է լինելու Ձեր կողմից   առաջարկվողօրենսդրական առաջին նախաձեռնությունը։

-Այսօրվա խորհրդարանական կուսակցությունների  հետընտրական  վիճակը գնահատում եմ բավարար։ Նշեմ, որ  ընդգրկվել եմ ԱԺ  երկու` մարդու իրավունքների պաշտպանության ևտնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովներում։ Նիստերի ժամանակ  ես հանդես կգամ օրենսդրական մի շարք նախաձեռնություններով, որոնք   վերաբերելու են այդ ոլորտներին,  իսկ այսօր այդ մասին խոսելը դեռ վաղ եմ համարում։   Սակայն ասեմ, որ իմ օրենսդրական  աշխատանքը նպաստելու է  գյուղական համայնքների զարգացմանը, կյանքի որակի բարձրացմանը։

- Դուք պատգամավոր եք ընտրվել ՀՀ սահմանամերձ ընտրատարածքիցայսօր առավել  շատինչի՞ կարիք ունիսահմանամերձ տարածքում ապրող քաղաքացին։

- Ինչպես ողջ հայ ժողովրդին, առավել ևս մեր տարածաշրջանի յուրաքանչյուր քաղաքացուն այսօր պետք է միայն խաղաղություն ևերկրում քաղաքական կայունություն։ Մնացած հարցերը կլուծվի խաղաղ  ևստեղծագործ աշխատանքի շնորհիվ։ Իսկ ես, որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ստանալով մեր տարածաշրջանի ժողովրդի վստահության քվեն պետք է իրենց կողքին լինեմ։ Ժողովրդի հետ մշտական կապը ապահովելու նպատակով շուտով գրասենյակներ եմ բացելու իմ ընտրատարածքում, որտեղ բնակիչները կարող են  իրենց առաջարկներով, խնդիրներով դիմել մեզ։ Ես էլ իմ պատգամավորական լիազորությունների շրջանակներում  առկա խնդիրները կբարձրաձայնեմ ևկփորձեմ լուծման ճանապարհներ գտնել։

– Պատմե՛քխնդրեմմի փոքր Ձեր ընտանեկան դրությունից։

 -Ամուսնացած եմ,  ունեմ մեկ երեխա։ Շատ եմ սիրում իմ ընտանիքը։ Ես կարծում եմ ամեն մի հայ ընտանիք հնարավորության դեպքում, գոնե նվազագույնը պետք է երեք երեխա ունենա, քանի որ ըստ իս, թե՛ հանրության, թե՛ մեր գենետիկական տեսակի,  պետության ևպետականության առջևմեր պարտքն է շատ երեխա ունենալը։

Աղբյուրը՝ դեՖԱԿՏՈ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular