ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսավոր Հայաստանը» ակտիվորեն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջիկայում Հայաստանում կայանալու են ՏԻՄ ընտրությունները, որոնք լուրջ մարտահրավեր են քաղաքական ուժերի համար։ Թե՛ խորհրդարանում հայտնված ուժերը, թե՛ արտախորհրդարանական ուժերը հնարավորություն կունենան ստուգելու իրենց ուժերն ու հնարավորությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո երկրում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել, քաղաքական շատ ուժեր կորցրել են իրենց ընտրազանգվածը, խորհրդարան են անցել երկու այլ ընդդիմադիր ուժեր։ Այդուհանդերձ, քաղաքական ուժի կարևորագույն հատկություններից մեկը ժողովրդից չնեղանալն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 8-րդ գումարման խորհրդարանում չհայտնվեց, թեև նախորդ գումարման ԱԺ ակտիվ ընդդիմադիր խմբակցություններից մեկն էր։ Այժմ էլ Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը որոշել է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ընդ որում՝ մի շարք կարևոր համայնքներում բավական լուրջ մասնակցություն է ունենալու։ ԶԼՄ-ների տեղեկություններով, Գյումրիում, օրինակ, ԼՀԿ ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ իսկ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, ով ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է:

Մեր տեղեկություններով, քննարկվում են այլ համայնքներում ևս ակտիվ մասնակցություն ունենալու հարցերը։ Քաղաքական ուժը իրավունք չունի նեղանալ իր ժողովրդից, և իմաստուն որոշում է, որ խորհրդարանական ակտիվ շրջափուլ անցած ուժը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին, նաև ամրապնդում է իր մարզավիճակը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունք ունենալու համար։

Կարեն Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular