ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համագործակցությունը, երկխոսությունը մշտապես գերադասել է առճակատումից. Կարեն Բոթոյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի հարցազրույցը…

 -Պարո´ն Բոթոյան, նախընտրական զարգացումները, կարծես, նոր փուլ են թևակոխել: Որոշ ուժեր նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցնելու օրակարգ են առաջ քաշում: Ըստ Ձեզ, Հայաստանի քաղաքական համակարգի համար նման անցում կատարելու անհրաժեշտություն կա՞:

Շատ կարևոր է,  որպեսզի ցանկացած ընտրությունից առաջ քաղաքական ուժերը հանդես գան հստակ օրակարգով: Սակայն, միևնույն ժամանակ պետք է հասկանալ, թե առաջարկվող օրակարգը, փոփոխությունները ինչ նպատակ են հետապնդում և արդյունքում  ինչի  կարող են հանգեցնել: Կարծում եմ ցանկացած փոփոխություն, այդ թվում քաղաքական, պետական կառավարման համակարգում չպետք է լինի կտրուկ: Մենք չպետք է դեռևս լիարժեք չօգտագործած այս համակարգի հնարավորությունները, անցում կատարենք այլ` Հայաստանում դեռևս չփորձված համակարգի: Եթե մեզ մոտ  անհրաժեշտություն առաջանա անցում կատարել խորհրդարանական կառավարման  համակարգին, ապա այն պետք է լինի դինամիկ և սահուն: Մյուս կողմից հարց է առաջանում , արդյոք  խորհրդարանական համակարգը կլուծի մեզանում առկա խնդիրները: Եթե մենք դիտարկում ենք ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերը, օրինակ` նախագահական համակարգը ԱՄՆ-ում, կիսանախագահականը Ֆրանսիայում, խորհրդարանականը Արևմտյան Եվրոպայի մի շարք այլ երկրներում, ապա կտեսնենք, որ բոլոր համակարգերը այս երկրներում կայացած են, և արդյունավետ, ուստի նույն հաջողությամբ կարող ենք պնդել, որ կարելի է անցնել նախագահական այլ ոչ թե խորհրդարանական համակարգին: Կարծում եմ, նման պարզունակ և արհեստական մոտեցում չպետք է ցուցաբերվի, երբ  խոսքը  գնում է, հատկապես, պետության կառավարման համակարգի արմատական փոփոխությանը` այլապես կձախողենք ամբողջ պետականաշինության  գործընթացը և հետագա բարեփոխումները:

-Պարո´ն Բոթոյան, ՕԵԿ-ի դիրքորոշումը կարծես պարզ է` կապված նախագահական ընտրությունների հետ:Ինչո՟ւ են մյուս ուժերը դժվարանում իրենց կողմնորոշուներում և հնարավոր է, նախագահական ընտրությունների համատեքստում, ՕԵԿ ավելի լայն համագործակցությունը այլ` ոչ կոալիցիոն ուժերի հետ:

– «Օրինաց Երկիր» կուսակցությունը համագործակցությունը, երկխոսությունը մշտապես գերադասել է առճակատումից: Մեր գաղափարական հենքի և դիրքորոշումների շրջանակներում, եթե կլինեն համագործակցության եզրեր, ապա, կարծում եմ  դրանք անպայման կօգտագործվեն: Այո, «Օրինաց Երկիր» կուսակցությունը դեռևս 2008 թվականին արտահայտել է հստակ քաղաքական դիրքորոշում, որը 2011թ-ին վերահաստատել է կոալիցիոն հուշագրի ստորագրմամբ: Մեր կողմից արտահայտված ցանկացած դիրքորոշում և ստորագրված ցանկացած համագործակցության փաստաթուղթ խիստ պատճառաբանված է և ինքնանպատակ չէ: Մենք հարգում ենք մեր ստորագրությունը և հավատում ենք մեր կողմից տարվող քաղաքական գծի արդյունավետությանը: Այո՛, 2008, 2011թթ-ին և այսօր էլ մենք ասում ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններին պաշտպանում ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի կողքին է: Իսկ մյուս քաղաքական ուժերի և գործիչների կողմնորոշումների վերաբերյալ մեկնաբանություններից ևս զերծ կմնայի` համարելով դա այդ քաղաքական ուժերի որոշելիք հարցը:

Ինչպես գիտենք առաջիկայում և´ Հայաստանում, և´ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, ըստ Ձեզ ինչպե՟ս այն կազդի ԼՂՀ հակամարտության վրա և ինչպե՟ս եք տեսնում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը Սաֆարովի դեպքից հետո:

-Կարծում եմ, անկախ նրանից, թե ինչ գործընթացներ են ընթանում, մեզ համար չափազանց կարևոր է կայունության ապահովումը: Պետք է բոլորիս ջանքերը ուղղվեն ոչ ցանկալի զարգացումներից խուսափելու ուղղությամբ, որը կարող է, բնականաբար, իր բացասական ազդեցությունը ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ Ալիևյան կլանը ներքին քաղաքական դիվիդենտներ շահելու համար կարող է օգտագօրծել ղարաբաղյան կոնֆլիկտը` կազմակերպելով որոշակի սադրիչ գործողություններ շփման գծում: Սակայն համոզված եմ, որ հայկական կողմը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արժանի պատասխան կտա Ալիևի ցանկացած արկածախնդրության: Ադրբեջանական կողմի նմանատիպ բոլոր քայլերը, այդ թվում մարդասպանին հերոսացնելու ցինիկ վարքագիծը ուղղված են արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, բանակցությունների ձախողմանը և այլ ձևաչափեր տեղափոխելուն: Կարծում եմ Հայաստանը և Արցախը չպետք է  նպաստեն Ադրբեջանի այս ցանկության իրականացմանը: Բանակցությունները ԼՂՀ հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է: Սա ոչ միայն մեր, այլև այս խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումն է:

Հետևաբար մենք չպետք է տուրք տանք Ադրբեջանի ցանկություններին և  շարունակենք բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափում:

Պարո´ն Բոթոյան, Դուք մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եքԱԺմշտական   հանձնաժողովներում տեղի ունեցան 2013  թվականի  բյուջեի   նախագծիքննարկումներըի՟նչ առաջարկներ է արել «Օրինաց երկիր» խմբակցությունը ևմասնավորապես Դուքկապված այն տարածաշրջանի հետորտեղից դուք ընտրվել եք:

  -Այո´, մենք մասնակցել ենք բյուջետային քննարկումներին  և ունենք  մի շարք առաջարկներ: «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկները վերաբերում են գիտության, կրթության, առողջապահության, համայնքային ենթակառուցվածքների բարելավման և այլ խնդիրներին:

Ինչ վերաբերում է ինձ, ապա պետք է նշեմ, որ իմ կողմից արված առաջարկները շուրջ մեկ տասնյակ են, որոնք վերաբերում են իմ ընտրատարածքի բնակավայրերի դպրոցաշինության, ճանապարհների բարելավման,  գազաֆիկացման, բազմաբնակարանային շենքերի վիճակի բարելավման և այլ խնդիրներին: Հուսով եմ կառավարությունը կընդունի այդ առաջարկները և լուծում կտրվեն մեր կողմից բարձրացված հարցերին:

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանի հարցազրույցը   REPLIK.am-ին`

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular