ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա շատ ավելի լուրջ «չեպե» է, քան Ադրբեջանի ուզած երկաթգիծը. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Աշխարհի տարբեր երկրներում առկա են անկլավների վերաբերյալ խնդիրներ. այդպիսի երկրները հարյուրավոր են, օրինակ, Բելգիան Ֆրանսիայի հետ նման խնդիր ունի, Ֆրանսիան՝ Իսպանիայի հետ։ Այս ուզբեկատաջիկական խնդիրը ևս կապված է անկլավների հետ։ Անկալվների մասին միջազգային ուսմունքն ասում է՝ որպեսզի դրանք չլինեն խնդրի աղբյուր, այդ հարցը պետք է լուծել կա՛մ բարիդրացիական հարաբերություններով, ինչպես արել են Բելգիան և Նիդեռլանդները, կա՛մ անել փոխանակում՝ ապաանկլավացում, որ հարցը լուծվի։

Մենք և ադրբեջանցիներն առաջին արցախյան պատերազմից հետո հենց դա ենք արել՝ ապաանկլավացում ենք արել՝ Արծվաշենն իրենց հսկողության տակ է անցել, 3 ռազմավարական նշանակության անկլավները՝ մեր։ Այսինքն՝ մենք այդ հարցը լուծել ենք դեռ առաջին պատերազմի ժամանակ, ու ճի՛շտ ենք արել։ Դա շատ նորմալ լուծում էր, որովհետև տարածքային առումով գրեթե նույն չափի էին այդ անկլավները։ Հիմա առաջ են տանում վերաանկլավացման թեման. ինչո՞ւ։ Ինչո՞ւ է նա ուրիշի վերահսկողության տակ դնում մեր ռազմավարական օբյեկտները»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հարցը բերում է օրակարգ, որպեսզի ադրբեջանցիները Հայաստանին շարունակաբար նվաստացնեն։ Կգա նաև Սյունիքով միջանցքի հարցը։ Ես դեռևս մարտ ամսին գրեցի՝ ժողովուրդ ջան, միայն Մեղրիի 40 կմ երկաթգիծը չեն ուզում ադրբեջանցիները, սրանք ուզում են նաև ավտոմոբիլային ճանապարհ, որպեսզի Նախիջևանով գնան Սիսիան-Գորիս, միանան Լաչինի միջանցքին, դուրս գան դեպի Շուշի-Ստեփանակերտ-Ակնա։ Դա հսկայական բան է, դա ավելի լուրջ «չեպե» է, քան երկաթգիծը։ Այն ժամանակ, երբ գրեցի, որևէ մեկը դրան ուշադրություն չդարձրեց»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ այս ծրագիրն ինչ-որ փուլում բերելու է Հայաստանից Սյունիքի կտրման։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular