Վերլուծաբան Ժիլին. Հայաստանը պարտվել է Լեռնային Ղարաբաղում Փաշինյանի «դավաճանության» պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆargumenti.ru-ն գրում է, որ Հայաստանը պարտվել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում Անդրկովկասյան հանրապետության կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «դավաճանության» պատճառով: Լրատվամիջոցների հետ զրույցում նման հայտարարություն է արել ռուս վերլուծաբան Ալեքսանդր Ժիլինը:
Փորձագետը նշել է, որ «Ղարաբաղը կորցվեց Հայաստանի վարչապետի դավաճանության պատճառով»:
Ժիլինի խոսքով ինքը այդ տեսակետին է հանգել հայկական աղբյուրներից ստացված «որոշ տեղեկություններ» վերլուծելուց հետո: Լրագրողների զրուցակիցը հավելել է, որ հակամարտության ընթացքում Ադրբեջանը չէր կարող այդքան արդյունավետ օգտագործել թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, «եթե Ղարաբաղի պաշտպանությունը գրագետ կառուցվեր»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը