ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների միջև չկա իրական համատեղ աշխատանք` ինչը բերելու է առճակատումների և փոխադարձ մեղադրանքների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր խորհրդարանն արդեն երեք օր է ինչ սկսել է աշխատանքները, բայց կարծեք թե փոխադարձ վիրավորանքների և մեղադրանքների պակաս չկա:

Այս թեմայով զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ։

Հարցին, թե ընդհանրապես ինչ պետք է սպասենք այս խորհրդարանից` Բորիս Նավասարդյանը ասել է․ «Կարծում եմ, որ խորհրդարանը որևէ սյուրպրիզ մեզ չի մատուցելու: Ակնհայտ է, որ քաղաքական մեծամասնությունն անելու է իր գործը, այսինքն՝ ընդունելու այն որոշումները, որոնք պետք է ընդունի՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ վերաբերմունք կդրսևորի այդ որոշումների ու նախագծերի վերաբերյալ: Ենթադրում եմ, որ ընդդիմությունը հարցերի մեծ մասի դեպքում համաձայն չի լինելու, քննադատելու է, բայց ոչ մի բան չի կարողանալու փոխել: Բնականաբար, այս մթնոլորտը, երբ մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների միջև չկա իրական համատեղ աշխատանք, պարբերաբար բերելու է նաև առճակատումների և փոխադարձ մեղադրանքների: Այսինքն՝ պետք է սպասենք այն, ինչ ենթադրվում էր անմիջապես այն բանից հետո, երբ իմացանք ընտրությունների արդյունքները»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք օրենսդրական կարգավորումներով հնարավո՞ր է քաղաքական հարաբերությունների մշակույթը կարգավորել և զերծ մնալ հայհոյանքից ու վիրավորանքից` մասնագետը պատասխանել է․ «Օրենսդրությունը ընդամենը գործիքներից մեկն է, և միայն օրենսդրության փոփոխությամբ, բնականաբար, արդյունք չի կարող լինել: Պետք է լինի ընդհանուր քաղաքականություն, որն իր մեջ ներառում է և՛ օրենսդրությունը, և՛ քաղաքական գործունեության էթիկան, և՛ ինքնազսպվածությունը, ինքնավերահսկողությունը քաղաքական գործիչների կողմից, ինչը տարածվելու է անմիջապես ամբողջ հանրության վրա: Այսինքն, եթե լինի այդպիսի քաղաքականություն և այդ քաղաքականության շուրջ քաղաքական վերնախավի համաձայնություն, ապա արդյունք կունենանք: Եթե այդ համաձայնությունը և հստակ մշակված քաղաքականությունը չլինեն, ընդամենը ընդունվեն օրենքներ, որոնք իմիջիայլոց, շատ դեպքերում իրենց հայեցակարգով հակասում են իրենց, ապա միամտություն կլինի հույս ունենալ, որ օրենքները ինչ-որ բան զսպելու են»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular