ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլորակի յուրաքանչյուր 40-րդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով. ՏԱՍՍ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 200,2 միլիոնը, հետևում Է իշխանությունների, փորձագետների և զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ախտահարվածների բաժինը կազմում է մոլորակի բնակչության ավելի քան 2,5 տոկոսը, որը ՄԱԿ-ի Ազգաբնակչության հարցերով հիմնադրամը գնահատում է 7,875 միլիարդ մարդ:

Այսպիսով՝ քովիդն ախտորոշվել է Երկիր մոլորակի յուրաքանչյոր քառասուներորդ բնակչի մոտ: Վարակվածների ընդհանուր թվի մոտ կեսը բաժին է ընկնում հինգ երկրների՝ ԱՄՆ-ին (35,3 միլիոն), Հնդկաստանին (31,8 միլիոն), Բրազիլիային (20 միլիոն), Ռուսաստանին (6,4 միլիոն) եւ Ֆրանսիային (6,3 միլիոն):

Հիվանդացածների ամենաբարձր բաժինը համեմատաբար ոչ մեծ թվով բնակչությամբ պետություններում է: Այսպես, Անդորայում վարակվել է բնակչության ավելի քան 19 տոկոսը (14, 8 հազար մարդ), Բահրեյնում՝ 17,2 տոկոսը (269,5 հազար):

ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 11 տոկոս, իսկ Հնդկաստանում՝ ընդամենը 2,4 տոկոս: Կորոնավիրուսային վարակի հերթական ալիքն ամռան սկզբից նշվում է Արևմտյան Եվրոպայի երկրներում, թեև վերջին շաբաթներին իրավիճակը հաջողվել է կայունացնել: Բացի դրանից, հուլիսից հիվանդացությունն սկսել է կտրուկ աճել Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում:

Քովիդի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 4,25 միլիոնը. դա բոլոր ախտահարվածների 2,1 տոկոսն է: Մահացածության ցուցանիշն աշխարհում նույն մակարդակում է գտնվում գարնանից: Ամենից շատ մահեր են արձանագրվել ԱՄՆ-ում (615 հազար), Բրազիլիայում (560 հազար) և Հնդկաստանում (426 հազար): Մահացության ամենաբարձր ցուցանիշները տակավին նշվում են Եմենում (19,5 տոկոս) եւ Պերուում (9,3 տոկոս):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular