ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի նոր դավադրությունը․ Արևմուտքին ներքաշել իր ստոր ծրագրի մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ, խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաքանակ ուղարկել Հայաստան։ Ելիսեյան պալատի և պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրությունները, սակայն, միայն այսքանով են համընկնում։ ՀՀ կառավարության հաղորդագրությունը ուշագրավ մի դրույթ է պարունակում, իբր «նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն»: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ սահմանագծման և սահմանազատման «հույժ» կարևորման մասին տառ անգամ գոյություն չունի, փոխարենը Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Պարոն Մակրոնը և պարոն Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում»,- նշել են Ելիսեյան պալատից:

Ըստ էության, Ֆրանսիայի նախագահականի հաղորդագրությունը շատ ավելի հայամետ է, քան Նիկոլ Փաշինյանի աշխատակազմինը։ Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է տարածել ադրբեջանական թեզերը, և դրանք հայ հանրության մեջ ամրագրելու համար չի խորշում կեղծել բարեկամ երկրի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը, ներկայացնել՝ իբր Ֆրանսիան է շահագրգիռ սահմանագծմամբ և սահմանազատմամբ։ Փաշինյանը, կառավարության ձևավորումից հետո, ստիպված է անցնել Պուտինի ասած «բարդ, սուր և զգայուն հարցերի» լուծմանը, ինչ-ինչ ոչ հայանպաստ խոստումներ է տվել Ադրբեջանի նախագահին, և այժմ փորձում է մեղքը բարդել միջազգային հանրության վրա, իբր Արևմուտքն ու Ռուսաստանն են Հայաստանին մղում նման լուծումների։

Ֆելիքս Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular