ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը չի ընդունի Սեյրան Օհանյանի ողջամիտ առաջարկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում «Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, թե արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է լինի ընդդիմության գլխավորությամբ։ Արձանագրելով, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմությունը միշտ արտահայտել է, թե՛ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ, թե՛ այդ գաղափարը եղել է «Հայաստան» դաշինքի ծրագրերում՝ Սեյրան Օհանյանը ասել է․

«Կարծում եմ, որ բավականին մեծ քանակությամբ խնդիրներ, հարցեր կան՝ վերաբերող պետական կառավարման համակարգին, գլխավոր հրամանատարի, ռազմակայանի գործունեությանը և այլն: Այդ հանձնաժողովը կարող է լիարժեք գործել և ամբողջությամբ բացահայտել և´ դրական, և´ բացասական կողմերը, եթե այդ հանձնաժողովը տրվի ընդդիմությանը, հակառակ դեպքում ես չեմ կարծում, թե ամբողջությամբ կգան այն մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեն և պատասխանեն բոլոր հարցերին»։

Եթե քննիչ հանձնաժողովի ղեկավարումը չհանձնեն ընդդիմությանը, ապա իրենք փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնություն կանեն, որտեղ համաչափ մասնակցությունը կապահովի լիարժեք քննություն: Պատերազմում խայտառակ պարտությունից անցել է արդեն գրեթե 9 ամիս, և հանրությունն առ այսօր որևէ մանրամասնի չի տիրապետում, թե ինչը հանգեցրեց պարտության, ով ինչ դերակատարում է ունեցել պարտության գործում։ Իսկ իշխանությունն ամեն բան անում է՝ պատասխանները հանրությունից թաքցնելու համար։ Այդ առումով Սեյրան Օհանյանի պահանջը ողջամիտ է։ Ընդդիմությունը շահագրգիռ է բացահայտելու պարտության հանգամանքները, իսկ իշխանությունը, եթե վախենալու բան չունի, տրամաբանորեն պետք է որ ընդուներ քննիչ հանձնաժողովը ընդդիմությանը հանձնելու առաջարկը։ Մինչդեռ հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժն է ամեն ինչ անում պատերազմի հանգամանքները թաքցնելու համար, այդ հանձնաժողովն էլ ստեղծում են՝ իրական մեղավորներին կոծկելու, մեղքն այլոց վրա բարդելու համար։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, դեռ նույնիսկ ապրիլյան պատերազմի մասին զեկույցը չի հրապարակել, ուր մնաց, թե լույս սփռի 44-օրյա պատերազմի վրա։

Հայկ Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular