ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի համաշխարհային գները հուլիսին նվազել են․ ՊԳԿ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) այսօրվա հաշվետվության տվյալների, պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ նվազում են:

«Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հուլիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 123.0 նիշ, ինչը 1.2 տոկոսով ցածր է հունիս ամսվա համեմատ, սակայն դեռևս 31.0 տոկոսով բարձր՝ քան 2020թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Հուլիս ամսվա ինդեքսի անկմանը նպաստել են հացահատիկների մեծ մասի, բուսական յուղերի և կաթնամթերքի գնառաջարկի նվազումը:

ՊԳԿ հացահատիկի գնային ինդեքսը հուլիսին 3.0 տոկոսով ցածր է եղել հունիս ամսվա ցուցանիշից, ինչը հետևանք է եգիպտացորենի միջազգային գների 6.0 տոկոս անկման` պայմանավորված Արգենտինայում ավելի վաղ կանխատեսվող բերքահավաքի և ԱՄՆ-ում արտադրության բարելավման հեռանկարների հետ, չնայած նրան, որ Բրազիլիայում մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Այլ հացահատիկների գները, ինչպիսիք են գարին և սորգոն, նույնպես էապես նվազել են՝ պայմանավորված ցածր պահանջարկով: Ինչևէ, ցորենի գնառաջարկը 1.8 տոկոսով բարձր է եղել հուլիսին՝ հասնելով իր ամենաբարձ մակարդակին 2014թ.-ի կեսերից ի վեր: Սա մասամբ պայմանավորված է չորային եղանակային պայմանների վերաբերյալ ունեցած մտահոգությամբ և Հյուսիսային Ամերիկայում ցորենի ցանքատարածությունների ընդհանուր վիճակով: Միառժամանակ, բրնձի միջազգային գները գրանցել են երկու տարվա ամենացածր ցուցանիշը՝ պայմանավորված տարադրամի փոփոխություններով և վաճառքի թուլացմամբ, ինչը հետևանք է փոխադրումների բարձր գների և նյութատեխնիկական ապահովման հետ կապված խոչընդոտների:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.8 տոկոսով՝ շարունակվող ամառային արձակուրդներով պայմանավորված հյուսիսային կիսագնդում շուկայահանման ավելի դանդաղ ընթացքի: Ամենամեծ անկումը գրանցել է յուղազերծված կաթի փոշին, որին հաջորդում են կարագը, չզտված կաթի փոշին և պանիրը:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը գրանցել է 5 ամսվա ամենացածր ցուցանիշը՝ հունիսի համեմատ նվազելով 1.4 տոկոսով:

Հակառակ դրան, ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 1.7 տոկոսով՝ գրանցելով իր չորորդ ամիսն անընդմեջ աճը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նույնպես աճել է նախորդ ամսվա համեմատ: Թռչնամսի գնառաջարկը ամենաշատն է աճել՝ պայմանավորված Արևելյան Ասիայից ներկրումների աճով և որոշ շրջաններում արտադրության ծավալների մեծացմամբ:

Տավարի միսը նույնպես թանկացել է, ինչն արդյունք է Չինաստանից ներկրման ծավալների աճի և հիմնական արտադրող շրջաններում մատկարարման ծավալների նվազման: Միառժամանակ, խոզի մսի գինը նվազել է՝ պայմանավորված Չինաստանի կողմից ներկրման ծավալների նվազմամբ»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular