ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Իրանում հանդիպել է նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղեւորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու եւ աշխատանքային այցով Իրան ժամանելու համար՝ հավելելով, որ Իրանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էբրահիմ Ռայիսիին ջերմ հյուրընկալության համար ու եւս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի առաջնային նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի եւ ըմբռնման վրա։

«Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական եւ մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը եւ առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը։ Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի եւ ԻԻՀ-ի միջեւ ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։ Երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում վարչապետն առանցքային է համարել Իրանի հայ համայնքի դերը եւ շնորհակալություն հայտնել երկրի կառավարությանը՝ համայնքի շրջանում ազգային ինքնությունը պահպանելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ապահովելու համար։

Հայաստանի եւ Իրանի ղեկավարները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, զրուցակիցներն այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու խթան են համարել Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Կողմերն առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սեւ ծով տրանսպորտային եւ մալուխային կապի զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ եւ հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։

Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարեւորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։

Կառավարության ղեկավարը կարեւորել է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը։

Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը եւս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։

Նիկոլ Փաշինյանը եւ Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաեւ առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին Էբրահիմ Ռայիսին վարչապետ Փաշինյանին մաղթել է ուժ, եռանդ եւ կորով՝ Հայաստանի զարգացման ու նպատակադրումների իրականացման գործում։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մաղթանքների համար եւ Իրանի նախագահին հրավիրել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։ Զրուցակիցները հանձնարարել են համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ սերտորեն աշխատել հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցերի առաջ մղման ուղղությամբ։

Երեկոյան Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular