ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խախտված է և՛ քաղաքական, և՛ պետական կառավարման համակարգը». ԱԺ նստաշրջանի մեկնարկը՝ ապօրինություններով. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

8-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկը հատկանշական էր գործընթացներով, որոնք ապօրինի ու հակասահմանադրական են որակվում թե՛ ընդդիմության, թե՛ իրավաբանների կողմից: Մասնավորապես, ԱԺ նախագահի ընտրությունն անցկացվեց երկու թեկնածուների՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի բացակայության պայմաններում: Հիշեցնենք, որ պատգամավորները շարունակում են կալանավորված մնալ:

«Գործ ունենք Սահմանադրության և օրենսդրության խախտման հետ. ըստ մեր երկրի Սահմանադրության, ԱԺ պատգամավորները կարող են ձերբակալվել, կալանավորվել, քրեական պատասխանատվության ենթարկվել միայն ԱԺ համաձայնությամբ: Երբ մարդն ընտրվել է պատգամավոր, ու ԱԺ-ն մեկնարկում է իր աշխատանքը, ապա օգոստոսի 2-ին՝ ժամը 10-ին, անազատության մեջ գտնվող բոլոր պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեին հենց միայն ԱԺ աշխատանքին մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Եթե դատախազությունը գտնում է, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է շարունակվի, ապա պետք է գա ԱԺ ու հանդես գա համապատասխան միջնորդություններով: Բայց խախտվել է սա:

Ու բացի Սահմանադրության և օրենքների խախտմամբ անազատության մեջ լինելուց, այդ պատգամավորները, լինելով ԱԺ նախագահի թեկնածու, հնարավորություն չունեցան ԱԺ-ին ներկայացնել իրենց կենսագրությունը, պատկերացումները, մոտեցումները: Հարց է առաջանում, թե մյուսները քվեարկելուց ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել: Այսինքն, անհավասար պայմաններ են ստեղծված: Սա և՛ օրինական չէ, և՛ ազնիվ չէ: ԱԺ-ն նման ապօրինի մեկնարկ տվեց, ինչը ցավալի է ու, փաստորեն, պետք է վիճարկվի ՍԴ-ում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ մեկ այլ ապօրինություն էլ կատարեցին վարչապետի թեկնածության առաջադրման հարցում:

«8-րդ գումարման ԱԺ-ն պաշտոնապես իր լիազորությունները ստանձնել է նիստի պահին, խմբակցությունների ձևավորման մասին հայտարարությունն էլ եղել է ժամը 10:00-ից հետո: Բայց երբ դեռ նիստը շարունակվում էր, իսկ խմբակցությունը նոր էր ձևավորվել, ու ՔՊ-ի պատգամավորները ևս նիստերի դահլիճում էին, անգամ ընդմիջում չէր եղել, այդ ընթացքում նախագահին «խմբակցության որոշում» վերնագրով մի գրություն են ուղարկում՝ հայտնելով, որ վարչապետի պաշտոնում խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության նիստ պետք է լիներ, ինչն ակնհայտորեն տեղի չի ունեցել: Բացի նրանից, որ Փաշինյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում ապօրինի է, նաև փաստաթուղթ է կեղծվել, խմբակցության որոշում է կեղծվել:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այս ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, ձևավորվել է ոչ թե ազատ ընտրությունների, այլ իշխանազավթման հետևանքով: Ընտրությունները մասսայական խախտումներով են անցկացվել: Փաստացի, իշխանությունները, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, իրագործելով ապօրինությունների մի համալիր շղթա, ապօրինի կերպով զավթել է իշխանությունը: Դրա հետևանքով ՔՊ-ի ցուցակով 71 հոգի պատգամավոր է դարձել, թեպետ նրանցից ոչ ոք այդ կարգավիճակն ունենալու որևէ արժանիք չունի: Նրանք բոլորը կամակատար են ու գործուղված են ԱԺ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարելու համար: Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ դարձավ 71, Ռուբեն Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ դարձավ 70, Հակոբ Արշակյանը՝ 71 ձայնով: Այսինքն, Սովետական միություն, կոմունիստական կուսակցություն, միաձայն որոշումներ, իսկ ընդդիմությունը չի մասնակցում քննարկումներին: Սա ժողովրդավարության ու պետական կառավարման հետ որևէ կապ չունի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ մեր երկրի կառավարման ձևը խորհրդարանական է՝ կառավարությունը պետք է հաշվետու լինի ԱԺ-ի առջև:

«Մինչդեռ իրականում ունենք ԱԺ մեծամասնություն, որը ոչ միայն ամբողջովին հաշվետու է, այլև ուղիղ ենթակա է գործադիր իշխանության ղեկավարին: Ըստ այդմ, նրանք անտրամաբանական քայլեր են անում, ապօրինություններ են իրականացնում, միայն թե կատարեն Ն. Փաշինյանի հանձնարարությունը: Եվ այդպես է լինելու նաև վաղը, մնացած օրերին: Սա նշանակում է, որ խախտված է և՛ քաղաքական համակարգը, և՛ պետական կառավարման համակարգը, իսկ խեղաթյուրված ու հոգեխեղված այդ համակարգից որևէ լավ բան սպասել չի կարելի: Վստահ եմ, որ այս ԱԺ-ն մեր հանրային կյանքում ֆունկցիոնալ դերակատարություն չի ունենալու:Այսինքն, որևէ որոշում չկա, որ ԱԺ լիազորությունների տիրույթում է ու այն կայացվելու է ԱԺ-ում: Նույնիսկ ԱԺ-ին վերաբերող բոլոր որոշումներն է Նիկոլ Փաշինյանը կայացնելու: Այդ որոշումներն ընդամենը պետք է վավերացվեն, ինչն անելու են առանց քննարկելու, որովհետև 71 հոգուց և ոչ մեկը, կենսաբանական միավոր լինելուց բացի, ուրիշ ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական, թե՛, առավել ևս, քաղաքական տեսանկյունից»,-ասաց նա:

Խոսելով ընդդիմության մասին՝ Ղազարյանը շեշտեց, որ ընդդիմությունը կարող է ակտիվություն ցուցաբերել, ինչը տեսնում ենք այս օրերին. «Կարող է նաև մշտապես հանդես գալ հարցադրումներով, ելույթներով, չի բացառվում նաև քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնություններով հանդես գան: Բայց, ամեն դեպքում, որոշումների կայացման վրա նրանք ազդեցություն ունենալ չեն կարող: Միակ լուրջ գործիքը, որն ունեն, ի տարբերություն նախորդ ընդդիմության, այս կամ այն օրենքի, որոշումների ընդունումից հետո ԱԺ պատգամավորների 1/5-ով դրանք ՍԴ-ում վիճարկելն է, ինչը պատրաստվում են անել ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ:

Այդպես կարող են վարվել նաև օրենքների ընդունման հարցերով: Բայց քանի որ իշխանությունն իրենցից առաջ է ընկել և խորհրդարանից առաջ իշխանազավթում է իրականացրել ՍԴ-ում, այդ գործիքն էլ իրականության մեջ կյանքի չի կոչվի: Անկեղծ ասած, հույս չունեմ, որ ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկելու դեպքում ՍԴ-ն այդ որոշման վրա ազդեցություն կունենա, որովհետև Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինելու որոշումը ոչ թե ԱԺ-ն, այլ Փաշինյանն է կայացրել: Նույն Փաշինյանը, որը որոշել է, որ Վահե Գրիգորյանն ու մյուս երեք դատավորները պետք է լինեն ՍԴ-ում, Արման Դիլանյանը՝ ՍԴ նախագահ: Հետևաբար, այնտեղ էլ է մեկ մարդ որոշում կայացնում, իսկ մյուսները, առանձին բացառություններով, այդ որոշումները կյանքի կոչող խամաճիկներ են: Բայց ամբողջ ցավն այն է, որ հիմնական որոշում կայացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է»:

Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱԺ շենքում խստացված անվտանգությանը, ուժայինների մեծ թվին: Հիշեցնենք նաև, որ իշխանությունը հանդես է եկել նաև լրագրողների աշխատանքը սահմանափակող նախաձեռնությամբ: Որպես պատճառաբանություն՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ն են հիշեցնում: Էդգար Ղազարյան էլ հիշեցնում է՝ նման բան ԱԺ պատմության մեջ չի եղել անգամ հոկտեմբերի 27-ից հետո. «Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել 22 տարի առաջ: 22 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը հիմք ընդունելով՝ նման որոշում կայացնելը ցնդաբանություն է: Դրանից հետո այնքան բան է փոխվել, ընդ որում՝ նույնիսկ ԱԺ դարպասները քաղաքացիների առջև բացելու որոշում է կայացվել: Հիմա, փաստորեն, ոչ միայն ԱԺ տարածքն է փակ, այլև ԱԺ նիստերի դահլիճը: Բացի այդ, մինչև պատգամավորները հատուկ զննություն չեն անցնում, ԱԺ նիստերի դահլիճ մտնելու իրավունք չունեն: Մինչդեռ ԱԱԾ պետական պահպանության խնդիրը ԱԺ շենքի ու պատգամավորների անվտանգությունը պահպանելն է, ոչ թե հակառակը:

Բացի այդ, նիստերի դահլիճ մտնելուց առաջ լրացուցիչ ստուգումը, անվտանգության ուժերի առկայությունը միջանցքներում նաև հոգեբանական ճնշման միջոց է պատգամավորների գործունեության վրա: Մեծ հաշվով, սա ճնշման ձև է, երկրորդ՝ այս իշխանությունն իսկապես ամենօրյա վախի մթնոլորտում է ապրում: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, որովհետև լավ գիտի, թե ինչ հանցանքներ է գործել մեր պետության և մեր ժողովրդի նկատմամբ, և վտանգներ է տեսնում: Նա ցանկացած պահի է վախի մթնոլորտում ապրում: Նոյեմբերի 9-ից հետո կառավարության շենքի, Հանրապետության հրապարակի շրջակայքում ևս հարյուրավոր ոստիկաններ են տեղակայվում: Ու սա անգամ այն ժամանակ, երբ որևէ ակցիա հայտարարված չէ»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ մեկ մարդու վախի բարդույթի պատճառով պետությունն օրական հազարավոր դոլարների միջոցներ է ծախսում. «Սա իրականացվում է միայն նրա համար, ինչ է թե մի հոգի իր գործած մեղքերի ու հանցանքների համար խիստ անհանգիստ է և վախենում է, որ իր նկատմամբ կարող է վատ բան կատարվել: Սա անում է մի մարդ, որն ընդամենը 3 տարի առաջ հանրությանը խաբում ու ասում էր, թե ինքն այնքան պարզ ու բաց մարդ է, որ հեծանիվով կամ քայլելով է գնում աշխատանքի: Երեխաներին գրկելու թատերականացված միջոցառումների էլ ենք ականատես եղել: Ինքը փողոցով քայլում էր, ու մի երեխա՝ մորից կտրվելով, վազում էր դեպի գլխավոր հերոսը: Հիմա այդ գլխավոր հերոսն Ազգային ժողովի, կառավարության շենքում իրեն քիչ թե շատ կարողանում է ապահով զգալ միայն այն դեպքում, եթե այնտեղ մի քանի հազար ոստիկան կա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular