ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է թաքնված հայ-ադրբեջանական սահմանին բախումների հետևում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ritmeurasia.org-ը գրում է, որ Ըստ մի շարք մեկնաբանների, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը, ինչպես նաև ընդհանրապես լարվածության աճը կապված են ԱՄՆ-ի նոր վարչակազմի, ինչպես նաև Եվրամիության` ի դեմս Ֆրանսիայի, բանակցային գործընթացին ակտիվ մասնակցություն ունենալու նպատակների հետ, որտեղ ներկայումս հիմնական միջնորդը Ռուսաստանն է: Այնպիսի զգացողություն է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը հակառուսական քարոզչության միջոցով ամրապնդելով իր դիրքերը հավատարիմ ընտրազանգվածի շրջանում միևնույն ժամանակ պատրաստակամություն է ցուցաբերում խաղալ ֆրանսիացիների և ամերիկացիների հետ միասին:

Խոսելով Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ռուսական սահմանային դիտակետերի տեղադրման մասին, իրականում, կարծես թե, Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են խաղի մեջ ներքաշել Վաշինգտոնին և Փարիզին: Այդ առումով ուշադրություն է արժանի Բրյուսելի կողմից Երևանին 2,6 մլրդ եվրո հատկացնելու որոշումը:

Մինչև հայ-ադրբեջանական ենթադրյալ համաձայնագրի համաձայնեցման գործընթացը, որը սահմանազման և սահմանագծման միջոցով հետագայում կարող է ճանապարհ հարթել «մեծ» համաձայնագրի ստորագրման համար, Փաշինյանը փորձում է կոշտ հայտարարություններ անել, սակայն ակնհայտ առավելությունը Բաքվի կողմն է: Ինչպես նախկինում ադրբեջանցիների թիկունքին երևում է Անկարայի ստվերը, որը ձգտում է իր «փափուկ ուժին» ավելի ու ավելի կոշտ ձևեր տալ, ինչպես նաև իր կողմը գրավել իսլամական աշխարհի ներուժը՝ ի դեմս միջուկային զենքով Պակիստանի, ինչը թուրքական իշխանություններն արդեն ուղղակիորեն են հայտարարում:

Վերջին շրջանում ԶԼՄ -ներում ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՆԱՏՕ-ական Թուրքիան և Ադրբեջանը կարող են ստեղծել համատեղ «թյուրքական» բանակ: Նման տեղեկատվական լցոնումը, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների կողմից որոշակի «եռակողմ ձևաչափ» ստեղծելու հնարավորությունը և սահմանին իրական բախումները կարող են դիտվել որպես Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ճնշման ռազմավարության մի մաս:

Այդ ռազմավարության մեկ այլ տարր է գերևարված հայերի պահելը Ադրբեջանում, ինչպես նաև Բաքվի կողմից մշտական շեշտադրումը, որ «Ղարաբաղի խնդիրն» արդեն լուծված է, չնայած Երևանը կարծում է, որ կարգավիճակը պետք է որոշվի ապագայում բանակցություններով: Պարզ ասած Բաքուն ձգտում է ստորագրել տալ մի փաստաթուղթ, որը կնշանակի Հայաստանի կողմից Ադրբեջանի, այդ թվում Ղարաբաղի «տարածքային ամբողջականության» ճանաչում: Այս ռազմավարության նպատակը ոչ միայն ադրբեջանական կողմին հարմար ձևակերպումներով խաղաղ պայմանագրի օրինականացումն է, այլ նաև Հայաստանի հարավում տրանսպորտային միջանցքի ստեղծումը Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան և հետագայում Թուրքիա:

Իհարկե, այս համատեքստում  ՀԱՊԿ-ը կարող է էական դեր խաղալ հակամարտության լուծման գործում, որն արդեն իսկ մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառման անթույլատրելիության մասին: «Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը: Հակասությունները լուծելու համար պետք է օգտագործել միայն քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդները ... Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգը, որը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ հայտարարության մեջ ամրագրված  պայմանների կատարման վրա», - ասված է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ողջունել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը: Հայաստանը, որը ՀԱՊԿ նախագահ կդառնա սեպտեմբերի 16 -ից, դիմել է Կազմակերպությանը խորհրդակցությունների համար դեռ մայիսին`սահմանային առաջին բախումներից հետո: Թվում է, թե այս ընթացքում շատ բան կարելի էր համաձայնեցնել և լուծել: Եվ անգամ սկսել կիրառել այն: Փաշինյանը կառավարության նիստում առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին  բացի ռուս սահմանապահներից, տեղակայել, նաև ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելություն: Թվում էր, թե դա հնարավոր կդառնար, ինչը հնարավորություն կտար իրականացնել սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատանքները: Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակում նման հայտարարություններն ավելի շատ նման են ոչ թե կառուցողական առաջարկությունների, այլ քարոզչության և «հանդիսատեսի համար խաղի»: Նման հայտարարություններ անելիս պետք է հաշվի առնել, նախ այն իրավիճակը, որն այսօր առկա է ՀԱՊԿ այնպիսի անդամների սահմաններում, ինչպիսին է Տաջիկստանը: Աֆղանստանի սահմանային գոտում ստեղծված իրավիճակը հատուկ ուշադրություն է պահանջում ՀԱՊԿ -ի կողմից: Երկրորդ հերթին հայերի և ադրբեջանցիների առճակատումը չի սահմանափակվում միայն Ղարաբաղով. հակամարտությունը քաղաքական և գաղափարական բնույթ ունի և, չնայած արմատապես փոխված ստատուս քվոյին, այն կարող է երկար ժամանակ վերարտադրվել, այդ թվում  պայմանավորվածությունների և մեխանիզմների բացակայության պատճառով: Ըստ այդմ, անթույլատրելի է ուղղակի դիվանագիտական ​​շփումները փոխարինել  պոպուլիստական ​​հայտարարություններով: Նման հայտարարությունները  այն ձևով, որով արվում են Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից, ոչ միայն նման են սադրանքի և շանտաժի, այլ նաև դաշնակից երկրներին ներգրավելով ռազմական գործողությունների մեջ կարող են իրական սպառնալիքներ ստեղծել ՀԱՊԿ անդամների անվտանգության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular