ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Բաբայանն արձագանքել է Վահագն Ալեքսանյանին ու նաև խորհուրդ տվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքում» արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, ով ԱԺ-ում կասկածի տակ էր առել աշխարհի կողմից Ադրբեջանին քննադատելու փաստն ու ընդդիմությանը հորդորել էր նշել գեթ 5 պետության անուն, որոնք քննադատել են Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա սանձազերծելու համար։

«(...) Նա ասել է, թե իբր օտարերկրյա պետությունները չեն քննադատել ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Իր այդ ստախոսությունը փորձելով դարձնել համոզիչ, վերջինս ուզել է հինգ պետության անուն, որոնք քննադատել են:

Օգտվելով նշված անգրագետի անտեղյակությունից՝ հանրությանը տեղեկացնում եմ.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 2-ին մեղադրել է Ադրբեջանին էսկալացիայի համար.

Չիլիի պառլամենտի ստորին պալատը քննադատել է Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար».

Կիպրոսը մեղադրեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչպատերազմյան ստատուս քվոյին։

ԵՄ, ԱՄՆ եւ էլի շատ երկրներ կոչ են արել երկու կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։

Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ի պատասխան նույն մարմնում Ադրբեջանի նամակի, թե իբր ապրիլի 5-ի հրադադարի համաձայնությունը «նոր իրավիճակ» է ստեղծել, ասել են, որ 1994-95 թթ․ հրադադարի եռակողմ փաստաթղթերը անժամկետ են ու պետք է կատարվեն բոլորի կողմից։ Դրանից հետո Մամեդյարովն ասել էր, որ իրենք այդ նամակի հետ կապ չունեն, որ Նյու- Յորքի դիվանագետը ինքնագլուխ է այդ նամակը գրել։ Ահա սա էր մեր հաղթանակը։

Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ միջազգային առաջատար լրատվամիջոցներում խոսում էին Արցախի դիվնաագետները, ոչ թե Հայաստանի:

Հ.Գ. Ուսապարկերին բարի խորհուրդ ունեմ: Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք», - մասնավորապես, գրել է Բաբայանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular