ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Ատոմ Ջանջուղազյանին՝ Ֆինանսների նախարարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:

Ընդգծելով ճգնաժամային շրջանում ֆինանսական համակարգի և նախարարության բնականոն գործունեության պահպանումը՝վարչապետը նշել է, որ դա շատ կարևոր է և գնահատանքի է արժանի: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ոլորտում կան շատ կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ քննարկումներ եղել են, որոշումներ կայացվել են և պետք է մտածել նաև հետագա անելիքների մասին:

Վարչապետը երկու ուղղություն  է առանձնացրել.

«Առաջինը՝ պետական գնումների համակարգի շարունակական լավարկումն է, որովհետև այդտեղ մենք երկու կարևոր խնդիր ունենք: Առաջին խնդիրը, որպեսզի մեր նպատակները, ընդունված ծրագրերը կարողանանք արդյունավետ կերպով և հնարավորինս օպերատիվ և որակով իրականացնել: Մյուսը՝ այնպես անել, որ այս նպատակադրումը ներդրումների, պետական ներդրումների և մասնավորապես՝ կապիտալ ներդրումների համար արգելակ չդառնա: Պետք է ասել, որ սա պարզ խնդիր չէ և չունի պարզ լուծումներ: Շատ կարևոր եմ համարում այս ուղղությամբ այս ընթացքում արած մեր աշխատանքի վրա եզրակացություններ անելը և ինչ-որ որոշումներ կայացնելը:

Երկրորդ ուղղությունը՝ պետական պարտքի կառավարման հարցն է: Եվ եթե մի քիչ ավելի կոնկրետացնեմ՝ մեր ֆիսկալ տարածքների ավելի արդյունավետ կառավարման հարցն է, որը նույնպես պարզ հարց չէ: Այստեղ էլ լրջագույն անելիքներ ունենք: Իհարկե, շատ լրջագույն անելիքներ արված են, բայց մենք այստեղ, կարծում եմ, դեռևս չենք կարողացել հասնել ճշգրիտ բալանսների: Չգիտեմ էլ, դա ընդհանրապես հնարավոր է, թե չէ, բայց այնուամենայնիվ հարցը՝ որպես օրակարգային, պիտի ձևակերպվի»,-նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով հարկային քաղաքականության ոլորտում վերջին երեք տարիներին իրականացված էական փոփոխությունների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այստեղ էլ առաջիկայում լուրջ անելիքներ են սպասվում: «Եղել են իրավիճակներ, երբ կարողացել ենք քաղաքական կամք դրսևորել և անհրաժեշտ փոփոխություններ իրականացնել: Եվ պետք է ուղիղ ասել, որ եղել են իրավիճակներ, երբ չենք կարողացել քաղաքական կամք դրսևորել և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Կարծում եմ՝ հիմա այդ քաղաքական կամքը դրսևորելու լավագույն շրջանն է, երբ մեր երկրի առաջ առկա մարտահրավերները մեր հանրությանը, բոլորիս ավելի ընկալունակ են դարձնում բարեփոխումների և արդյունավետության բարձրացման կուրսն անշեղորեն շարունակելը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Տիգրան Խաչատրյանին. «Դուք նույնպես Ֆինանսների նախարարության համար նոր մարդ չեք և ժամանակին աշխատել եք նախարարի տեղակալի կարգավիճակում»: Կառավարությքան ղեկավարի խոսքով, առկա փոխադարձ վերաբերմունքը, մթնոլորտը և Ատոմ Ջանջուղազյանի՝ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունն ու կուտակված փորձի վրա հիմնված եզրակացություններին ականջալուր լինելը շատ լավ նախադրյալներ են ստեղծում, որպեսզի այս գործընթացին հնարավոր լինի նոր լիցք հաղորդել և կոնկրետ հանգրվանների հասնել:

Ատոմ Ջանջուղազյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ այդպիսի պատասխանատու պարտավորություն ստանձնելու հնարավորություն ընձեռելու համար. «Պետական ֆինանսների կառավարման բնագավառը մակրոհավասարակշռության տեսակետից ունի առանցքային դերակատարություն և այդ դերակատարությունը թերևս հնարավոր չէր լինի այս ամբողջ ընթացքում, առանց Ձեր աջակցությունն ունենալով, պատշաճ իրականացնել: Ուզում եմ վստահեցնել, որ մենք ամբողջությամբ այս ընթացքում հավատարիմ ենք մնացել ինստիտուտի առաքելությանը և վստահաբար, չի եղել որևէ դեպք, որ գիտակցված խզում առաջանա մեր գործողությունների և մեր առաքելության միջև»,- նշել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նա շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին և մաղթել նոր ձեռքբերումներ: «Վստահ եմ, որ տվյալ դեպքում նույնպես ունենալով Ձեր աջակցությունը, պարոն վարչապետ, կհաջողվի աշխատակազմին առաջադրված խնդիրները լավագույնս լուծել»,-ասել է նա:

Տիգրան Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և շնորհակալություն հայտնել Ատոմ Ջանջուղազյանին ու նախարարության աշխատակազմին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Դուք ինչպես նշեցիք՝ հատկապես վերջին դժվար ժամանակներում նաև նախարարության ուղիղ մասնակցությամբ կառավարությանը հաջողվել է ապահովել կարևորագույնը, որը մակրոտնտեսական կայունությունն է»,- ասել է նա:

Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ Ատոմ Ջանջուղազյանի հետ գործընկերությամբ առաջիկայում նույնպես նախարարությունը կաշխատի առավելագույն արդյունավետությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular